Որոնում

Պաշտպանն ու իր աշխատակազմն առավել մատչելի

Այսօր գործարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի նոր ինտերնետային կայքէջը` www.pashtpan.am:

 

Նոր կայքի միջոցով այսուհետ մարդիկ կարող են առցանց դիմել Պաշտպանին: Դիմելու ձևը և կարգը հստակ ներկայացված է կայքում:

 

Շատ մարդիկ տեղյակ չլինելով Պաշպանի օրենքով սահմանված լիազորություններին՝ հաճախ դիմում են այնպիսի խնդիրներով, որոնք չեն կարող լուծվել այս մարմնի գործառույթների շրջանակում: Այժմ արդեն նոր կայքում հստակ և մատչելի ներկայացված են երբ դիմել և երբ չդիմել Պաշտպանին:

 

Կայքի նորույթներից է նաև «Հենց այս պահին» էջը, որտեղ ներկայացված է Պաշտպանի վարույթում եղած դիմումների շաբաթական վիճակագրությունը, պետական մարմինների կողմից թույլ տրված իրավախախտումները, ինչպես նաև նման իրավախախտումների կանխման և վերացման ամենավերջին դեպքերը:  

 

Կայքի նորույթների մասին կարելի է պատմել ավելին, բայց դրանց ծանոթանալու լավագույն ձևը այցն է www.pashtpan.am:

 

Ի դեպ, ֆեյսբուքում միաժամանակ բացվել է  «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» (http://www.facebook.com/ombudsmanarmenia) անունով էջ, որտեղ ֆեյսբուքյան օգտատերերը կարող են իրենց հուզող հարցերն ուղղել Պաշտպանին և իր աշխատակազմին, ինչպես նաև ներկայացնել տարբեր ոլորտներում տեղի ունեցող իրավախախտումները: