Հացադուլավորի խնդիրը` Պաշտպանի ուշադրության կենտրոնում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հացադուլ հայտարարած Արտավազդ Վարդանյանի գործը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում: Ինչպես արդեն նշել ենք, Պաշտպանի արագ արձագանքման խումբը մի քանի անգամ այցելել է Արտավազդ Վարդանյանին և շարունակում է զբաղվել նրա գործով:
Քաղաքացի Վարդանյանը դիմել է քաղաքապետարան իրեն վրան կամ հովանոց տրամադրելու խնդրանքով: Այժմ փորձում ենք ճշտել քաղաքապետարանի կայացրած որոշումը կապված Ա. Վարդանյանի գործի հետ, որից հետո Պաշտպանը կկայացնի իր վերջնական որոշումը:


