Պաշտպանի աշխատակազմի Գյումրու տարածքային գրասենյակը համագործակցում է «Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ
Պաշտպանի աշխատակազմի Գյումրու տարածքային գրասենյակի իրավապաշտպանները համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով հունիս ամսին մի քանի հանդիպումներ ունեցան «Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ: 
Հետագա համագործակցության շրջանակներում իրավապաշտպանները այցելեցին «Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Փոքրիկ Իշխան» անապահով երեխաների սոցիալական, «Տնային Խնամք» հաշմանդամ ծերերի և «Արեգակ» հաշմանդամ երեխաների կենտրոններ:
Այցելությունների ընթացքում քննարկվեցին երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող որոշ օրենքներ, խորհրդատվություններ անցկացվեցին կենտրոնների սոցիալական աշխատողների և հոգեբանների հետ:


