Երբ դիմել
Դիմեք Պաշտպանին, եթե հետևյալ պետական մարմինները խախտել են Ձեր իրավունքները
- Երևանի քաղաքապետարանը
- չի ձեռնարկել համապատասխան միջոցներ քաղաքաշինական նորմերի խախտումներով կառուցապատումները, բակային կամ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում իրականացվող շինարարությունը, ծառահատումները, ինքնակամ շինությունները կանխելու համար,
- անհիմն մերժել է շինթույլտվության տրամադրումը կամ տրամադրել է ապօրինի շինթույլտվություն,
- անհիմն մերժել է անշարժ գույքը օգտագործման կամ վարձակալության իրավունքով տրամադրելը կամ անհիմն դադարեցրել է այդ իրավունքները,
- անհիմն մերժել է հողի նպատակային նշանակությունը փոխելու, շինթույլտվության տրամադրման, ինքնակամ կառույցների օրինականացման, իրավունքը հաստատող փաստաթղթերով սեփականության իրավունքի ճանաչման, ինքնակամ կառույցների օրինականացման մասին դիմումները,
- հրաժարվում է հողի վարձակալության կամ օգտագործման պայամանագիր կնքելուց,
- չի տրամադրում հողի հատակագիծ:
- Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն
- անհիմն մերժել է սեփականության օգտագործման, կառուցապատման, հիպոթեքի կամ սերվիտուտի իրավունքի գրանցումը կամ գրավոր չի տեղեկացրել մերժման պատճառների մասին,
- անհիմն մերժել է թույլ տված սխալները ուղղելու մասին դիմումը,
- հրաժարվել է տրամադրել տեղեկություն` գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ :
- Հարկային պետական ծառայությունը
- ստուգում է անցկացրել առանց հրամանի / հանձնարարականի/ առկայության կամ
ստուգմանը մասնակցել է հրամանում կամ հանձնարարականում չնշված պաշտոնատար անձ,
- ստուգման ընթացքում խոչընդոտել է տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին,
- տնտեսվարող սուբյեկտի մոտ մեկ ստուգման ժամկետի համար սահմանել է ավելին, քան 15 անընդմեջ աշխատանքային օրը,
- առանց տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի գրավոր համաձայնության` հրապարակել է ստուգման ընթացքում հայտնի դարձած տնտեսվարող սուբյեկտի գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, որոնք տնտեսվարող սուբյեկտը մտադիր է եղել գաղտնի պահել, ինչպես նաև` առևտրային գաղտնիք համարվող տեղեկություններ,
- գրավոր չի պատասխանել ստուգման ընթացքում տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի` ստուգվող ժամանակաշրջանին վերաբերող գրավոր հարցմանը,
- չի ապահովել ժամանակավորապես վերցրած փաստաթղթերի, իրերի, փորձանմուշների և այլ անհրաժեշտ նյութերի որակական և քանակական ամբողջականության պահպանումը կամ դրանց վերադարձ,
- չի կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը,
- ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու պատճառով կիրառել է պատժամիջոցներ, որոնց օրինականությունը վիճարկելի է:
- Քաղաքապետարանները, գյուղապետարանները, մարզպետարանները
- չեն տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ կամ փաստաթղթեր,
- խախտել են բնակարանային ապահովության ծրագրերով երաշխավորված իրավունքները /բնակարանի հատկացում, բարելավում և այլն/,
- ոտնահարել են հողօգտագործողների իրավունքները,
- անհիմն մերժել է հողի նպատակային նշանակությունը փոխելու, շինթույլտվության տրամադրման, իրավունքը հաստատող փաստաթղթերով սեփականության իրավունքի ճանաչման, ինքնակամ կառույցների օրինականացման մասին դիմումները,
- կատարել են ապօրինի հողահատկացումներ, տրամադրել ապօրինի շինթույլտվություններ,
- հաշվարկել կամ գանձել են հավելյալ գույքահարկ կամ հողի հարկ:
- ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը
- չի կատարել կամ թերի է կատարել դատական ակտերի պահանջները,
- կատարողական թերթ ստանալու օրվանից եռօրյա ժամկետում չի կայացրել որոշում` կատարողական վարույթ հարուցելու մասին,
- կատարողական թերթը ստանալուց հետո երկամսյա ժամկետում չի կատարել կատարողական գործողություններ,
- կատարողական գործողություններ է կատարել ոչ աշխատանքային ժամերին` 20:00-08:00, այն դեպքում, երբ կատարողական գործողությունների անհապաղ իրականացման անհրաժեշտություն չի եղել և կարելի էր դրանք կատարել ցերեկային ժամերին,
- չի կատարել պարտապանի և /կամ/ նրա գույքի հետախուզում:
- Ոստիկանությունը
- հրաժարվել է հաղորդում ընդունել հանցագործության վերաբերյալ,
- տուժողին չի պարզաբանել իր իրավունքներն ու պարտականությունները,
- բերման է ենթարկել քաղաքացուն և առանց կարգավիճակ սահմանելու /վկա, կասկածյալ, մեղադրյալ, տուժող/` պահել է 3 ժամից ավելի,
- ստիպել է իրականությանը չհամապատասխանող վկայություն տալ,
- քաղաքացուն, առանց ձերբակալման մասին արձանագրություն կազմելու, պահել է բաժնում կամ 72 ժամից ավելի պահել է անազատության մեջ` առանց մեղադրանք առաջադրելու,
- զրկել է փաստաբանին հանդիպելու հնարավորությունից,
- հնարավորություն չի տվել հարազատներին տեղեկացնելու գտնվելու վայրի մասին,
- ենթարկել է ծեծի, խոշտանգել է,
- անհիմն վերցրել է անձնագիրը:
- Դատախազությունը
- ընթացք չի տվել դիմում-բողոքներին,
- դիմում-բողոքներին տրվել են չհիմնավորված պատասխաններ,
- չի բողոքարկել դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները:
- Զինված ուժերը
- բանակ են զորակոչել զինակոչիկի, որը ենթակա չէր զորակոչման,
- ծառայության ընթացքում խախտում թույլ չտված զինծառայողին զրկել են արձակուրդի հնարավորությունից,
- զինակոչիկին անհիմն զրկել են բնակությանը մոտ գտնվող վայրում ծառայելու իրավունքից,
- անհիմն ձգձգել են զինվորական գրքույկի տրամադրումը,
- չեն ապահովել զինծառայողի ընտանիքի անդամներին անվճար բուժօգնությունը և հետազոտությունը:
- Քրեակատարողական հիմնարկը
- ծեծել, խոշտանգել կամ դաժան վերաբերմունք է դրսևորել դատապարտյալի կամ կալանավորի նկատմամբ,
- խախտել է պատիժը կրելու ռեժիմային տեսակը /բաց, կիսաբաց, փակ, կիսափակ/` ի վնաս անձի,
- չի ապահովել օրգանիզմի կանոնավոր կենսագործունեության համար անհրաժեշտ սննդակարգը, որպես տույժի միջոց պակասեցրել է սննդի չափաբաժինը ,
- բուժկետում չի տրամադրել կամ տրամադրել է թերի բուժօգնություն,
- չի ապահովել դատապարտյալների կամ կալանավորների նամակների առաքումը կամ ստացումը:
- Սոցիալական ապահովության պետական ծառայությունը
- անհիմն մերժել է կենսաթոշակի նշանակումը,
- սխալ է հաշվարկվել կենսաթոշակը, կենսաթոշակի հաշվարկման ժամանակ հաշվի չի առել աշխատանքային ստաժը,
- հրաժարվել է կենսաթոշակի վերահաշվարկ կատարելուց,
- հրաժարվել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակել առանձնապես ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների ցուցակներին համապատասխանող անձանց,
- մերժել է նոտարական կարգով վավերացված կամ նոտարի վավերացրած լիազորագրերին հավասարեցված / ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321 321հոդ., մաս 4/ լիազորագրի հիման վրա կենսաթոշակի վճարումը,
- մերժել է մասնակի կենսաթոշակի տրամադրումը կամ սխալ է հաշվարկել մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժը:
- Սոցիալական ծառայության տարածքային գործակալությունը /Փարոս/
- անհիմն մերժել է պետական նպաստի տրամադրումը,
- չի տրամադրել միանվագ նպաստը, հրատապ օգնությունը կամ միանվագ դրամական օգնությունը,
- անհիմն նվազեցրել է նպաստի չափը կամ դադարեցրել է վճարումը,
- անհիմն մերժել կամ ձգձգել է մինչև 1993 թ.հունիսի 10-ը ներդրած և 2005 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2006 թվականի ապրիլի 1-ն անընդմեջ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը:
- Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը /ԲՍՓԳ/
- առանց հիմնավորվածության հրաժարվել է անձին ճանաչել հաշմանդամ,
- սահմանել է անձին ոչ համապատասխան հաշմանդամության խումբ,
- հրաժարվել է հաշմանդամություն ունեցող անձի վերափորձաքննություն կատարելուց,
- վերափորձաքննության արդյունքում անհիմն փոխել է անձի հաշմանդամության խումբը կամ զրկել է նրան հաշմանդամության կարգից:
- Աշխատանքի պետական տեսչությունը
- ընթացք չի տվել աշխատող - գործատու հարաբերություններում աշխատանքային իրավունքների խախտման մասին բողոքներին,
- չի կազմակերպել արտադրական վնասվածքների և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման միջոցառումներ,
- չի ձեռնարկել աշխատանքի անվտանգ պայմանների ապահովմանն ուղղված անհրաժեշտ միջոցներ,
- չի վերահսկել կազմակերպությունների մասնավորեցման և լուծարման ընթացքում աշխատողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
- Միգրացիոն պետական ծառայությունը
- առանց իրավական հիմքերի առկայության` անվավեր է ճանաչել փախստականի կարգավիճակը,
- հրաժարվել է տրամադրել Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ չի երկարաձգել դրա վավերության ժամկետը,
- միգրացիոն տարբեր հոսքերի ներկայացուցիչներին (փախստականներ, ապաստան հայցողներ, Հայաստան վերադարձողներ, Հայաստանից մեկնել ցանկացողներ և այլն) չի տրամադրել իրավական-խորհրդատվական բնույթի տեղեկություններ,
- մերժել է անձնական տվյալների արխիվից տեղեկությունների տրամադրումը,
- չի իրականացրել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականներին մշտական կացարանով ապահովելու ծրագրերի պահանջները:
- Առողջապահության նախարարությունը
- չի ապահովել կամ մասամբ է ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնությունը,
- չի ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար դեղերի տրամադրումը,
- հրաժարվել է անձին տեղավորել նյարդահոգեբուժական հաստատությունում, անցկացնել անհրաժեշտ փորձաքննություն կամ տրամադրել համապատասխան նյութեր և փաստաթղթեր:
- Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը /ԶԱԳՍ/
- անհիմն հրաժարվել է կատարել ծննդյան, ամուսնալուծության, որդեգրման, հայրությունը որոշելու, անվանափոխության և մահվան /այսուհետ` քաղաքացիական կացության ակտեր/ գրանցումը,
- գրավոր ձևով չի տեղեկացրել քաղաքացիական կացության ակտի գրանցման մերժման հիմքերի մասին,
- մերժել է քաղաքացիական կացության ակտերում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելը, այդ գրանցումները չեղյալ հայտարարելը, կորած գրանցումները վերականգնելը, վկայականների կրկնօրինակներ տրամադրելը:
- Քաղաքաշինության նախարարությունը
- չի ստեղծել անհրաժեշտ պայմաններ բնակարանային պայմանների բարելավման, բազմաբնակարան շենքերի պահպանման և անվտանգ շահագործման համար,
- չի ապահովել շենքերի և շինությունների սեյսմակայունությունը,
- անհիմն մերժել է քաղաքաշինական գործունեության առանձին տեսակների լիցենզավորումը: