Որոնում

Թեժ գիծ

116

Հայտարարություններ

2011-09-09

Ի պաշտպանություն ազատ խոսքի

 

 

Իրավասություն չունենալով միջամտելու քննության ընթացքում գտնվող դատական գործերին` այդուհանդերձ, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր խորին մտահոգությունն է հայտնում խոսքի և մամուլի ազատության իրացման ցանկացած վտանգի և այդ ոլորտում օրենսդրության ոչ պատշաճ կիրառման յուրաքանչյուր դեպքի առնչությամբ: Մասնավորապես` կոչ է արվում բոլոր պետական մարմիններին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք արգելակում են արտահայտվելու  ազատությունն ու  տեղեկատվության ազատ հոսքը մեր հասարակությունում` փաստացիորեն հանգեցնելով գրաքննության մշակույթի ձևավորմանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ դիրքորոշում և նախադեպային սկզբունք է սահմանել հրապարակման նախնական արգելքների վերաբերյալ, այն է` հատկապես մամուլի պարագայում, նույնիսկ շատ կարճ ժամանակահատվածով հրապարակումն ուշացնելը կարող է արժեզրկել տեղեկատվությունը և այն դարձնել անհետաքրքիր /«Օբզերվերը և Գարդիաննե ընդեմ Միացյալ Թագավորության գործով/: