Որոնում

Թեժ գիծ

116

Հայտարարություններ

2012-01-12

Զինվորի կյանքը կարելի էր փրկել

 

Տեղեկանալով ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան մասին՝ Մարդու իրավունքների պաշտպանն իր ցավակցությունն է հայտնում մահացած զինվորի հարազատներին և իր խորին մտահոգությունն արտահայտում բանակում տեղի ունեցած այս ողբերգական մահվան կապակցությամբ։
Հաշվի առնելով, որ գործը գտնվում է նախաքննության ընթացքում, դեռևս չկա համապատասխան մարմնի կողմից առաջադրված հստակ վարկած և հայտնի չէ մահվան իրական պատճառը՝ Պաշտպանն առայժմ զերծ կմա  գնահատականներից։
Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ մահացած զինվորի հարազատները հրապարակել են իրենց դժգոհությունները զինվորին բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ, և նկատի ունենալով այն հանգամանքը, որ խնդիրների մասին վաղօրոք ահազանգումը կարող է կանխել ողբերգական հետևանքները՝ դիմում ենք բոլոր զինծառայողներին, նրանց ծնողներին, հարազատներին և ընկերներին հնարավորինս արագ ահազանգել իրենց հայտնի խնդիրների, միջադեպերի, բողոքների մասին՝ զանգահարելով 1-1-6 Պաշտպանի թեժ գծին։ 
Շահագրգիռ անձանց վաղօրոք ահազանգը և մեր միջամտությունը կարող են կանխել ցավալի հետևանքները նմանատիպ և այլ իրավիճակներում։

Պաշտպանի աշխատակազմ