ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ
Պաշտպանի խորհրդական երեխաների հարցերով
հեռ. (010) 53-75-51
էլ. փոստ` muradyan@ombuds.am
Սիրելի փոքրիկ
Դեռ երեկ մենք երեխա էինք, իսկ այսօր հպարտ ենք եւ ոգեւորված, որ պաշտպանում ենք քո իրավունքները: Դու ունես քո մոլորակը՝ գունավոր երազներով ու երազանքներով լի, որտեղ պաշտպանված են քո բոլոր իրավունքները, ապահովված է քո երջանիկ մանկությունը, և ապագան լուսավոր է ու հուսառատ: Բայց դու ապրում ես մեծահասակների անհասկանալի աշխարհում, որտեղ շատերը մոռացել են, որ իրենք էլ դեռ երեկ երեխա էին եւ ունեին իրենց ապահով մոլորակը: Այսօր աշխարհում մեծահասակների կողմից շահագործվում է 215 միլիոն երեխա, և յուրաքանչյուր րոպե աշխատող երեխաներից մեկը վնասվում է որեւէ դժբախտ պատահարից: Իմացիր. դու ծննդյան պահից ունես պաշտպանված լինելու իրավունք: Քեզ պետք է պաշտպանի քո ընտանիքը, քո հայրենիքը եւ յուրաքանչյուր մեծահասակ քո շրջապատում: Բայց, եթե աշխարհում ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է, և դու քեզ միայնակ ես զգում քո խնդիրների հետ, ուրեմն հիշիր՝ դու մենակ չես. քեզ պաշտպանում է Մարդու իրավունքների պաշտպանը եւ մենք՝ նրա օգնականները` երեխաների իրավունքների գծով:
Երեխաների իրավապաշտպան

2013-06-13
Մանկատան շրջանավարտներին բնակարաններով ապահովելու խնդիրը Պաշտպանի ուշադրության կենտրոնում
Մտահոգված լինելով բնակարանների տրամադրման հերթացուցակում հաշվառված մանկատների 243 շրջանավարտների ճակատագրով՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կոչ է անում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հնարավորինս ողջամիտ լուծումներ գտնել գոյություն ունեցող ռեսուրսների բարեխիղճ օգտագործման համար՝ չչարաշահելով հայեցողական լիազորությունները:
Թեժ գիծ
116
քո կամքին հակառակ քեզ հարկադրում են աշխատել: Դու պետք է պաշտպանված լինես այնպիսի աշխատանք կատարելուց, որը վտանգավոր է քո առողջությանը, խոչընդոտում է կրթություն ստանալու իրավունքին կամ խաթարում է քո ֆիզիկական, մտավոր, բարոյական զարգացումը:
դպրոցում, բակում, տանը կամ որևէ այլ տեղ որևէ մեկը քեզ ենթարկում է ծեծի, նվաստացնում է քո պատիվն ու արժանապատվությունը:
քեզ անհիմն մեղադրում են որեւէ արարքի մեջ:
վտանգ է սպառնում քո կյանքին կամ առողջությանը:
քեզ հարկադրաբար բերման են ենթարկում ոստիկանության բաժին եւ նվաստացնում են քո արժանապատվությունը կամ ծեծի են ենթարկում:
ցանկանում ես տեղեկություն ստանալ քո իրավունքների մասին:
Հիշիր. քո անունից կարող են դիմել նաև քո ծնողները և բարեկամները: