Որոնում

 

Զինծառայողների իրավԱՊԱշՏՊԱՆ

Սերգեյ Հարությունյան

Խոցելի խմբերի պաշտպանության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության վարչության առաջատար մասնագետ

հեռ.  (10)  53 08 58

էլ. փոստ` sergey_harutyunyan@ombuds.am

Հարգելի զինծառայող,

Զորակոչի առաջին պահից մինչեւ զորացրման օրը Ձեր ծառայության պայմանները, կենցաղը, առողջությունը և, ընդհանրապես, Ձեր բոլոր իրավունքները մեր ուշադրության կենտրոնում են: Բոլոր անհրաժեշտ դեպքերում դիմեք մեզ եւ վստահ եղեք, որ Ձեր դիմումի գաղտնիությունն ապահովված է: Մարդու իրավունքների պաշտպանը և մենք` որպես զինծառայողների իրավունքների գծով պատասխանատու, անարձագանք չենք թողնում զինծառայողի որեւէ ահազանգ:
Բարի ծառայություն

Զինծառայողների իրավապաշտպան

Թեժ գիծ

116

Մեզ անհանգստացնում է

  • Տարածքային զինկոմիսարիատներում գրանցվում են օրենքի խախտումով զորակոչ իրականացնելու դեպքեր:

  • Ռազմաբժշկական հաձնաժողովների եզրակացություններում երբեմն անտեսվում են զորակոչվողի առողջական խնդիրները:

  • Զինծառայության ընթացքում գրանցվում են բռնության և խոշտանգումների դեպքեր , որոնք մնում են չբացահայտված:

  • Նշանակվում են կարգապահական տույժեր, որոնց կիրառումը ուղեկցվում է մարդու իրավունքների խախտումներով: