Խոցելի խմբերի պաշտպանության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության վարչության առաջատար մասնագետ
հեռ. (10) 53 08 58
էլ. փոստ` sergey_harutyunyan@ombuds.am
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ-ում ձերբակալված, կալանավորված և դատապարտված անձանց վերաբերվող միջազգային և ներպետական իրավադրույթների պահանջները գործնականում ոչ միշտ են ապահովվում:
Անազատության մեջ գտնվող յուրաքանչյուր անձ, անկախ այդ կարգավիճակում հայտնվելու պատճառներից, պետք է պաշտպանված լինի, և պետք է հարգվեն նրա բոլոր իրավունքները:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում գործում է Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհուրդ, որը մշտապես հետևում է իրավիճակին քրեակատարողական հիմնարկներում, իսկ մենք, որպես անազատության մեջ գտնվող անձանց իրավունքների պաշտպան, նաև սեփական նախաձեռնությամբ այցելում ենք ազատազրկման վայրեր` ապահովելու համար ազատազրկվածների իրավունքները պաշտպանելու օրինական հնարավորությունները:
Թեժ գիծ
116
Ոստիկանության ստորաբաժանումներում դեռևս կան դեպքեր, երբ բերման ենթարկված անձանց նկատմամբ, նրանց պահելու ժամանակ, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դրսևորումներ են լինում:
Ազատազրկման վայրերում բանտախցերը գերբնակեցված են, ապահովված չեն կենցաղային պայմաններն ու սանիտարահիգիենիկ նորմերը:
Ապահովված չէ ազատազրկված անձանց պատշաճ բուժսպասարկումը և առողջապահության մատչելիությունը:
Ազատազրկման վայրերում խիստ անբավարար է զբաղվածությունը, նրանք ապահովված չեն աշխատանքով, չունեն մշակութային, հասարակական կյանքով ապրելու հնարավորոթյուն:
Ազատազրկված անձինք, սեփական իրավունքները պաշտպանելիս, ի վիճակի չեն օգտվել օրենքով նախատեսված բոլոր հնարավորություններից:
Ազատազրկման վայրերում չկան նորմալ պայմաններ դատապարտյալների կրթության իրավունքից օգտվելու համար: Հատկապես ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ «Աբովյան» ՔԿՀ-ում անչափահասների կրթության հարցը նյութատեխնիկական բազայի և հատուկ հոգեբան մանկավարժների բացակայության պատճառով որակյալ չի իրականացվում:
Հաշմանդամ ազատազրկվածների համար չկան համապատասխան պայմաններ իրենց կենցաղի և խնամքի խնդիրների համար: Սայլակավոր հաշմանդամները զրկված են ինքնուրույն տեղաշարժվելու իրավունքից: