ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ
Պաշտպանի խորհրդական փախստականների հարցերով
հեռ. (10) 53 75 51
էլ. փոստ` muradyan@ombuds.am
Հարգելի բարեկամ,
Հայաստանն ունի յուրահատկություն. մեր փախստականների 99%-ը էթնիկ հայեր են: Փախստականների հոսքը Հայաստան սկսվեց 1988 թվականից, և մի քանի տարվա ընթացքում խորհրդային տարբեր հանրապետություններից հարկադրաբար Հայաստան տեղափոխվեց շուրջ 418 000 մարդ, որից 360 000-ը՝ միայն Ադրբեջանից: Փախստականը, ըստ օրենսդրության, ունի տնտեսական, սոցիալական և մշակութային նույն իրավունքները, ինչ Հայաստանի քաղաքացին, և, բնականաբար, նույնն են նաև խնդիրներն ու հոգսերը: Իհարկե, պետք է ընդունել, որ փախստականներն ավելի բարդ վիճակում են: Արդեն 20 տարուց ավելի՝ փախստականների բազմաթիվ խնդիրներ լուծված չեն, և մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատրաստ է աջակցել այդ խնդիրները լուծելու համար:
Փախստականների իրավապաշտպան
2012-12-26
Փախստական կանայք ներկայացրեցին իրենց խնդիրները
Փախստականների իրավապաշտպան Աշոտ Գևորգյանը փախստական կանանց ներկայացրեց Պաշտպանի գործունեությունը, խոցելի խմբերի հետ տարվող աշխատանքները, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ոլորտները:
Թեժ գիծ
116
Դեռեւս ամբողջությամբ լուծված չէ 1988-92թթ. Ադրբեջանից բռնագաղթած առավել կարիքավոր փախստականներին բնակարանով ապահովելու հարցը. անօթեւան է ավելի քան 1175 փախստական ընտանիք:
Վերջին տարիներին տարբեր երկրներում քաղաքական լարվածությունը պատճառ է դառնում դեպի Հայաստան փախստականների նոր հոսքերի. հիմնախնդիր է նոր եկած մոտ 1900 փախստականներին կացարանով ապահովելու հարցը
Արդեն 20 տարի Հայաստանում բնակվող փախստականները դեռեւս լիարժեք ինտեգրված չեն հասարակությանը:
Մարզերում, հատկապես հեռավոր գյուղերում, ծանր է փախստականների սոցիալական վիճակը: