Խոցելի խմբերի պաշտպանության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության վարչության առաջատար մասնագետ
հեռ. (10) 53 08 58
էլ. փոստ` t_khachatryan@ombuds.am
Հարգելի բարեկամ,
Սահմանափակ հնարավորությունները իրավունքների սահմանափակման պատճառ չեն. իրականում, հաշմանդամների իրավունքները սահմանափակվում են հասարակության անտարբերության և պետության անգործության հետևանքով: Վերջին մեկ տարվա ընթացում ես պաշտպանում եմ սահմանափակ կարողություններով մարդկանց իրավունքները և ամեն օր շփվելով նրանց հետ` համոզվում եմ, որ միջավայրի անմատչելիությունը մեր կողքին ապրող հազարավոր մարդկանց կյանքը դարձնում է չընդհատվող ողբերգություն: Հաշմանդամը չունի խղճահարության կարիք, չունի աջակցության ակնկալիք, նա ունի միայն հատուկ պայմանների անհրաժեշտություն` ինքնուրույն ապրելու և աշխատելու համար, և մենք աջակցում ենք նրանց` իրացնել լիարժեք կյանքով ապրելու իրենց իրավունքը:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան
2013-02-01
Այցելություն Եղեգնաձորի ներառական դպրոց
Բարձրացված ցավոտ խնդիրների շարքում էր նաև անվճար բուժօգնությունն ու դեղորայքի ստացումը, քանի որ այս դեպքում ծնողները շատ հաճախ են հանդիպում խոչընդոտների:
Թեժ գիծ
116
Ֆիզիկական սահմանափակ հնարավորությունները, տեղաշարժվելու դժվարությունները և տեղեկատվության անհասանելիությունը հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու լուրջ խոչընդոտներ են, որոնք վերացնելու ուղղությամբ բավարար քայլեր չեն արվում. Հայաստանում գրանցված է 173.000 հաշմանդամ, որից 7900-ը` մինչև տասնութ տարեկան:
Հաշմանդամները դատապարտված են գործազրկության, քանի որ չկան նրանց հարմարեցված աշխատատեղեր. աշխատունակ տարիքի հաշմանդամների միայն 9%-ն է ապահովված աշխատանքով:
Շենք-շինությունները, փողոցներն ու տրանսպորտը հարմարեցված չեն սահմանափակ կարողություններով մարդկանց:
Կրթությունն ստանալու և մշակութային կյանքին մասնակցելու հնարավորությունները հաշմանդամություն ունեցող անձնաց համար խիստ սահմանափակ են: