ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ
Խոցելի խմբերի պաշտպանության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության վարչության գլխավոր մասնագետ
հեռ. (010) 53-08-58
էլ. փոստ` t_khachatryan@ombuds.am
Հավասարությունը արդարության փորձաքարն է, իսկ դրանք համատեղ` կազմում են ազատության էությունը:
Մեր երկրում բնակչության 97 տոկոսը, ըստ մարդահամարի տվյալների, ազգությամբ հայեր են, բոլոր ազգային փոքրամասնությունները միասին՝ կազմում են բնակչության միայն 3 տոկոսը, սակայն Հայաստանը իր բոլոր քաղաքացիների հայրենիքն է, և բոլորն այստեղ ունեն հավասար իրավունքներ:
Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը՝ մեր ժողովրդի հոգևոր կյանքում ճանաչվում է պետության կողմից: Միեւնույն ժամանակ, մեր երկրի Սահմանադրությունը երաշխավորում է նաև այլ կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Որեւէ մեկը չպետք է ենթարկվի խտրականության իր ազգային պատկանելության, իր հավատքի կամ սեռական կողմնորոշման համար. սա է ժողովրդավարության, բազմակարծության, իրավահավասարության ու ազատության իրական դրսեւորումը, որն ամրագրված է մեր օրենսդրությամբ եւ պաշտպանվում է մեր կողմից:
Փոքրամասնությունների իրավունքների իրավապաշտպան

2012-11-08
Օմբուդսմենի առաջարկությունները կրոնական ազատությունների մասին օրենքի նախագծի վերաբերյալ
Պարզաբանման կարիք ունի նաև օրենքի նախագծում տեղ գտած «սոցիալական առավելություն» հասկացությունը, որը հաճախ օգտագործվում է անձին որևէ հավատքի հետևորդ դարձնելու նպատակով և չպետք է նույնացվի կամ շփոթեցվի բարեգործության հետ։
Թեժ գիծ
116
Հայաստանում պաշտոնապես գրանցված է 68 կրոնական կազմակերպություն:
Հայաստանում բնակվում են 11 ազգային փոքրամասնություններ` քրդեր, եզդիներ, հրեաներ, հույներ, վրացիներ, ռուսներ, բելոռուսներ, ուկրաինացիներ, գերմանացիներ, ասորիներ, լեհեր:
Ազգային փոքրամասնությունների և կրոնի ոլորտները համակարգող մարմինը ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչությունն է: