Որոնում

Թեժ գիծ

116

Մեզ անհանգստացնում է

  • Ոստիկանության ստորաբաժանումներում դեռևս կան դեպքեր, երբ բերման ենթարկված անձանց նկատմամբ, նրանց պահելու ժամանակ, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դրսևորումներ են լինում:

  • Ազատազրկման վայրերում բանտախցերը գերբնակեցված են, ապահովված չեն կենցաղային պայմաններն ու սանիտարահիգիենիկ նորմերը:

  • Ապահովված չէ ազատազրկված անձանց պատշաճ բուժսպասարկումը և առողջապահության մատչելիությունը:

  • Ազատազրկման վայրերում խիստ անբավարար  է զբաղվածությունը, նրանք ապահովված չեն աշխատանքով, չունեն մշակութային, հասարակական կյանքով ապրելու հնարավորոթյուն:

  • Ազատազրկված անձինք, սեփական իրավունքները պաշտպանելիս, ի վիճակի չեն օգտվել օրենքով նախատեսված բոլոր հնարավորություններից:

  • Ազատազրկման վայրերում չկան նորմալ պայմաններ դատապարտյալների կրթության իրավունքից օգտվելու համար: Հատկապես ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ «Աբովյան» ՔԿՀ-ում անչափահասների կրթության հարցը նյութատեխնիկական բազայի և հատուկ հոգեբան մանկավարժների բացակայության պատճառով որակյալ չի իրականացվում:

  • Հաշմանդամ ազատազրկվածների համար չկան համապատասխան պայմաններ իրենց կենցաղի և խնամքի խնդիրների համար: Սայլակավոր հաշմանդամները զրկված են ինքնուրույն տեղաշարժվելու իրավունքից: