Էլիստեր Մուբրեյ «Գործեր և նյութեր. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա»
Կից ներկայացված է «Գործեր և նյութեր. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա» գիրքը:
«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր"
Կից ներկայացվում է Սառա Ջոզեֆի, Ջենի Շուլցի, Մելիսա Քաստանի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր. Գործեր, նյութեր և մեկնաբանություններ» գիրքը:
Արմեն Հարությունյան. Ազատության քերականություն (հետխորհրդային իրողության հիմնախնդիրները)
Մենագրության հեղինակը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան /օմբուդսման/, իրավ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հարությունյանն է: Այն նվիրված է պետության և հասարակության մեջ մարդու և քաղաքացու իրավունքների երաշխավորվածության և պաշտպանության հիմնախնդրի վերլուծությանը, լիբերալիզմի և ժողովրդավարության հասկացության հարաբերակցությանը, սովորույթի դերին, սահմանադրությանը` հետխորհրդային հասարակությունների քաղաքական և սոցիալական զարգացման մեջ: Հեղինակն իրականացնում է ազատության, սահմանադրականության, պառլամենտարիզմի դասական տեսությունների և հետխորհրդային իրողությունների համամասնության համեմատական վերլուծություն:
Խորհուրդ է տրվում նրանց, ովքեր հետաքրքրված են պետության տեսությամբ, սահմանադրականության խնդիրնե
Արմեն Հարությունյան. ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Սույն աշխատությունում ներկայացվում են արևմտաեվրոպական ինտեգրման հիմնախնդիրները: Հետազոտվում են եվրոպական ինտեգրման գաղափարների սկզբնաղբյուրները, Եվրոպական Միության կայացման գործընթացը, Եվրոպական համայնքների և Եվրոպական Միության իրավական հիմքը, սահմանադրական իրավունք ձևավորած հիմնադիր պայմանագրերի էությունն ու բովանդակությունը, մարդու և քաղաքացու իրավական վիճակի հիմունքները Եվրոպական Միությունում, ինչպես նաև եվրոպական հանրային ծառայությունը:
Գրքում բացահայտվում են Եվրոպական Միության զարգացման կարևոր միտումները և դրանում առկա հակասությու
«Մարդու իրավունքներ, լավ կառավարում, իրավունքի գերակայություն»
Սույն ձեռնարկը պատրաստվել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջազգային փորձագետ Ֆրանկ Օրտոնի և ազգային փորձագետ Գենյա Պետրոսյանի կողմից «Մարդու իրավունքներ, լավ կառավարում, իրավունքի գերակայություն. Մարդու իրավունքների պաշտպանի դերն ու կարևորությունը» թեմայով ուսուցանողների վերապատրաստում իրականացնելու նպատակով: Ձեռնարկի նպատակը Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և նրա գործունեության բոլոր ոլորտների վերաբերյալ ամբողջական և խորքային պատկերացում ձևավորելն է:
Մարատ Ատովմյան «Մարդու իրավունքները քո իրավունքներն են»
Գիրքն անդրադառնում է մարդու իրավունքներին և ազատություններին, դրանց սահմանափակումներին, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, իրավական, սոցիալական պետության հասկացություններին, մարդու իրավունքների հայեցակարգի պատմական զարգացմանը:
Գիրքն արծարծում է նաև մեր հանրապետությունում գործող մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև անդրադառնում է մարդու իրավունքների պաշտպանությամբ
Թեժ գիծ
116