Նպատակներ ու խնդիրներ
ՆՊԱՏԱԿՆԵՐ
- պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից՝ մարդու խախտված իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանություն և վերականգնում
- մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պետական պաշտպանության երաշխիքների ստեղծում
- պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց, պետական ծառայողների կողմից մարդու իրավունքների ու ազատությունների հարգում և պաշտպանում
ԽՆԴԻՐՆԵՐ
- բարձրացնել երկրում մարդու իրավական և իրավաբանական պաշտպանվածության աստիճանը
- նպաստել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների օրենսդրական ապահովման կատարելագործմանը և ՀՀ օրենսդրության ներդաշնակեցմանը միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին
- նախաձեռնել Պաշտպան-իշխանություն և Պաշտպան-հասարակություն կառուցողական համագործակցությունը և նպաստել այդ համագործակցության զարգացմանը
- ապահովել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հնարավորություններն ու մատչելիությունը





