Home Home Home
Armenian VersionRussian VersionEnglish Version

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն ՀՀ Սահմանադրության 83.1 հոդվածի` 2006թ. փետրվարի 17-ին Ազգային ժողովում կայացած ընտրությունների արդյունքում Արմեն Հարությունյանը, հավաքելով  պատգամավորների ձայների ընդհանուր թվի ավելի քան 3/5-ը, ընտրվել  է ՀՀ Մարդու իրավունքների խորհրդարանական առաջին պաշտպան 6 տարի ժամկետով:

ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ծնվել է Երևանում 1964 թվականին: 1981-1986թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1986թ. ընդունվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան: 1989թ., պաշտպանելով թեկնածուական թեզը, ստացել է իրավաբանական   գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1993-1997թթ. ուսանել է ՌԴ Պետական ծառայության ակադեմիայի դոկտորանտուրայում, որն ավարտելուց և գիտական թեզը պաշտպանելուց հետո ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1989 թվականից Արմեն Հարությունյանը դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնում: Համատեղությամբ աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում  որպես իրավախորհրդատու:
2001-2005թթ.` լինելով ՀՀ Նախագահի ներկայացուցիչ, մասնակցել է գործող  Սահմանադրության բարեփոխումներին:
2000-2002թթ. եղել է Ռուս - Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան:
2002-2006թթ. զբաղեցրել է  Պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի պաշտոնը:
2001-ից հանդիսանում է ՀՀ  եվրոպական իրավունքի ասոցիացիայի նախագահ:
2002թ. առ այսօր  Ժողովրդավարության և իրավունքի Եվրոպական (Վենետիկյան) հանձնաժողովի  ՀՀ փոխանորդ – ներկայացուցիչն է:
Արմեն Հարությունյանը  ավելի քան 70 գիտական աշխատանքների  հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:


Արմեն Հարությունյանն անցել է իր պարտականությունների կատարմանը 2006թ. փետրվարի 20-ից: