Ինչպես դիմել Պաշտպանին
- Ո՞ր դեպքերում կարելի է բողոքել Պաշտպանին:
- Ե՞րբ կարելի է բողոքել:
- Կա՞ արդյոք բողոքի ձև:
- Ինչպե՞ս բողոքել:
- Ի՞նչ տեղեկություններ պիտի պարունակի բողոքը:
- Ի՞նչ ընթացք է տրվում բողոքին:
- Արդյոք Պաշտպանն անձա՞մբ է քննում բողոքը:
- Կարելի՞ է հանդիպել Պաշտպանին:
- Ո՞ր բողոքները Պաշտպանը չի քննում:
- Բողոքը քննելիս Պաշտպանը տեղեկացնո՞ւմ է դիմումատուին արդյունքների մասին:
- Կարո՞ղ են արդյոք Պաշտպանին բողոքներ հղել այն անձինք, ովքեր գտնվում են ժամանակավոր պահման մեկուսարաններում, գաղութներում, բանտերում, հոգեբուժարաններում և այլ հարկադրական պահման վայրերում:
- Կարո՞ղ է արդյոք պաշտպանը միջոցներ ձեռնարկել խախտված իրավունքների վերականգնման համար` առանց բողոքի առկայության:
- Ձեր հարցը:
Ո՞ր դեպքերում կարելի է բողոքել Պաշտպանին:
Պաշտպանին կարելի է բողոքել, եթե Ձեր իրավունքները խախտվել են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնյաների կողմից:
Բողոքը պետք է պաշտպանին ներկայացվի մեկ տարվա ընթացքում`սկսած այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման մասին:
Բողոքի համար հատուկ ձև սահմանված չէ:
Պաշտպանին կարելի է դիմել թե՝ գրավոր, թե՝ բանավոր: Բողոքը կարելի է ներկայացնել անձամբ, ուղարկել փոստով, ֆաքսով, էլեկտրոնային փոստով:
Հասցե` 375002, Երևան, Պուշկինի փող. 56ա
Հեռախոս` (37410) 537651
Էլ. փոստ` ombuds@ombuds.am
Ի՞նչ տեղեկություններ պիտի պարունակի բողոքը:
Բողոքում պետք է նշված լինեն դիմողի անունը, ազգանունը, բնակության վայրը (հասցեն): Բողոքում պետք է նշվեն նաև տեղեկություններ մարդու խախտված կամ խախտվող իրավունքների և հիմնարար ազատությունների մասին:
Ցանկալի է, որ բողոքին վերաբերող բոլոր փաստաթղթերը կցվեն դիմումին:
Բողոքն ստանալով` Պաշտպանը որոշում է ընդունում՝
• բողոքը քննարկման ընդունելու մասին,
• դիմողին իր իրավունքների պաշտպանության հնարավորությունները բացատրելու մասին,
• բողոքը, ներկայացնողի համաձայնությամբ, այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար անձին փոխանցելու մասին, որի իրավասությանն է պատկանում բողոքի լուծումը,
• բողոքը չքննարկելու մասին:
Արդյոք Պաշտպանն անձա՞մբ է քննում ձեր բողոքը:
Պաշտպանը հանձարարում է իրավաբաններին քննել և նախապատրաստել համապատասխան նյութեր, իսկ յուրաքանչյուր բողոքի մասին որոշումն ընդունում է անձամբ:
Շաբաթը մեկ անգամ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Բողոք ներկայացրած քաղաքացիները կարող են նախօրոք գրանցվել Պաշտպանի հետ հանդիպելու համար:
Ո՞ր բողոքները Պաշտպանը չի քննարկում:
• Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք չեն վկայում մարդու իրավունքների խախտումների մասին:
• Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք գտնվում են դատական վարույթում կամ պետք է լուծվեն միայն դատական կարգով:
• Պաշտպանը չի քննարկում ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց գործողությունների վերաբերյալ բողոքները:
• Պաշտպանը դադարեցնում է բողոքի քննարկումը, եթե քննարկումն սկսելուց հետո շահագրգիռ անձը հայց կամ բողոք է ներկայացնում դատարան:
• Պաշտպանը չի քննարկում անանուն բողոքները:
Բողոքը քննելիս Պաշտպանը տեղեկացնո՞ւմ է դիմումատուին արդյունքների մասին:
Պաշտպանն ընդունված որոշման պատճենն ուղարկում է դիմողին հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան բողոքը ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում:
Կարո՞ղ են արդյոք Պաշտպանին բողոքներ հղել այն անձինք, ովքեր գտնվում են ժամանակավոր պահման մեկուսարաններում, գաղութներում, բանտերում, հոգեբուժարաններում և այլ հարկադրական պահման վայրերում:
Ձերբակալված, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներում պատիժը կրող, ինչպես նաեւ այլ հարկադրական պահման վայրերում գտնվող անձի կողմից Պաշտպանին ուղղված բողոքները եւ այլ փաստաթղթեր ենթակա չեն ստուգման կամ որեւէ գրաքննության: Դրանք այդ հիմնարկների վարչակազմերի կողմից 24 ժամվա ընթացքում պետք է ուղարկվեն Պաշտպանին ( «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենք, հոդված 9, կետ 4)
Կարո՞ղ է արդյոք Պաշտպանը միջոցներ ձեռնարկել խախտված իրավունքների վերականգնման համար` առանց բողոքի առկայության:
Պաշտպանն իրավասու է սեփական նախաձեռնությամբ քննություն սկսել հատկապես այն դեպքերում, երբ տեղեկություն է ստացվում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների զանգվածային խախտումների մասին կամ եթե մարդու իրավունքների խախտումն ունի բացառիկ հասարակական նշանակություն և կամ կապված է այն անձանց շահերի պաշտպանության հետ, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն օգտագործելու իրենց պաշտպանության իրավական միջոցները:





