Home Home Home
Armenian VersionRussian VersionEnglish Version

Հայտարարություններ

Սյունիքի մարզում վտանգված է սեփականության իրավունքը

Ս.թ-ի հունիսի 26-ին ՀՀ կառավարությունը կայացրել է թիվ 944-Ն որոշումը Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին: Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն (ՙԱռավոտ օրաթերթ՚ 08.10.2009թ., 15.10.2009թ.  17.10.2009թ.) և ըստ փաստաբան Կարեն Մեժլումյանի` Հալիձոր գյուղական համայնքի բնակիչներն իրենց դժգոհությունն են արտահայտում առ այն, որ սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասերի 1քմ-ի դիմաց 100 դրամ փոխհատուցում է առաջարկվում: Սա այն դեպքում, երբ համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի աշխատակազմի Գորիսի տարածքային ստորաբաժանման` այդ հողամասերի 1քմ-ի կադաստրային արժեքը կազմում է 222 դրամ: 
Հալիձորցիները դժգոհում են նաև, որ մինչև օտարման պայմանագրերի կնքումը, սեփականության իրավունքով դեռևս իրենց պատկանող հողամասերում, սկսվել են հողաշինական աշխատանքներ:

Վերջին տարիներին թե' հրապարակային ելույթների ընթացքում, թե տարեկան զեկույցներում բազմիցս անդրադարձել եմ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու գործընթացում թույլ տրվող սեփականության իրավունքի խախտումներին և նշել եմ, որ այդ գործընթացում պետք է խստիվ պահպանվեն սեփականատերերի իրավունքները: Այլապես, երբ ոտնահարված սեփականության իրավունքը վերականգնվում է միջազգային դատական ատյանի որոշմամբ, վնաս է հասցվում և' պետության հեղինակությանը, և' բյուջեին:  
Ինչպես ցույց է տալիս Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պրակտիկան, սեփականության իրավունքի խախտումներին վերաբերող խնդիրները լուծվում են ի օգուտ քաղաքացիների:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան        
                                                                  Արմեն Հարությունյան