Home Home Home
Armenian VersionRussian VersionEnglish Version

Հայտարարություններ

Պաշտպանի ուսումնասիրություններն ալիմենտային պարտավորությունների վերաբերյալ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստացել է մի շարք դիմումներ, որոնցով անաշխատունակ եւ կարիքավոր ծնողները խնդրել են Պաշտպանին  աջակցել իրենց՝ ծերերի խնամք իրականացնող սոցիալական պաշտպանության հաստատություններ տեղավորման հարցում՝ աշխատունակ չափահաս զավակների կողմից վերջիններիս ապրուստի միջոցներ չտրամադրելու արդյունքում: Թեեւ ՀՀ Ընտանեկան օրենսգրքով նախատեսված է անաշխատունակ եւ օգնության կարիք ունեցող ծնողների կողմից չափահաս աշխատունակ զավակներից դատական կարգով ալիմենտի բռնագանձման հնարավորությունը, սակայն   գերակշռող դեպքերում այս անձինք իրենց տարիքի, հիվանդության, հաշմանդամության կամ այլ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չեն կարողանում կամ չեն ցանկանում օրենքով սահմանված կարգով իրականացնել իրենց իրավունքների պաշտպանությունը: Պաշտպանը հաճախ առնչվել է նաեւ այն խնդրին, երբ երեխայի կամ օգնության կարիք ունեցող ծնողի համար ալիմենտի բռնագանձման վերաբերյալ դատական վճռի կատարումը փաստացիորեն դառնում է անհնարին: Արդյունքում, բոլոր վերը հիշատակված դեպքերում այս անձինք հայտնվում են ծայրահեղ անպաշտպան  վիճակում:

Վորոնշյալ խնդիրների լուծման ճանապարհներ գտնելու ուղղությամբ Պաշտպանի գրասենյակում ներկայումս իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ, որոնց ամփոփումից հետո ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվեն խնդրի կարգավորմանն ուղղված առաջարկություններ: