Գործ #...(նաև դրական արդյունք)
Գործ թիվ 1-0882/09
Լոռու մարզի Արևածագ գյուղի բնակիչ Վ. Բ. Վ-ն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ 2006 թվականին 16 տարեկան հասակում, դիմել է ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու խնդրով, որտեղ վերջինից պահանջել են ներկայացնել զինվորական գրքույկ: Հայտնել է, որ այդ նույն ժամանակահատվածում, պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար ինքը ենթարկվել է բժշկական հետազոտման: Դիմումատուն նշել է նաև, որ մանրամասն >Գործ թիվ 1-0310/08
Այցելություն Գեղարքունիքի մարզ, գյուղ Արծվանիստ ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ Պ. Հ.-ն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին հասցեագրած դիմումում հայտնել է, որ ՀՀ կառավարության 1992թ. հունիսի 8-ի թիվ 340 որոշմամբ սահմանված կարգով ինքը աճուրդով գնել է Արծվանիստի կալերի 6 պահեստը: Վճարելով վաճառքի գումարը` 1993թ.-ից առ այսօր իր ընտանիքի և ծնողների հետ միասին բնակվում է հիշատակված տարածքում` այն օգտագործելով որպես մանրամասն >Գործ թիվ 1-0935
ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի միջնակարգ դպրոցի անգլերեն լեզվի և ֆիզիկայի ուսուցիչներ Ա.Մ.-ն և Հ.Մ.-ն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմում-բողոքում իրենց դժգոհությունն են հայտնել դպրոցի տնօրինության, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության աշխատակիցների կողմից իրենց նկատմամբ թույլ տրված անօրինական գործողությունների վերաբերյալ: Դիմումատուները, մասնավորապես, հայտնել են, որ նորանշանակ տնօրենը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը,մանրամասն >Գործ թիվ 1-0872
Քաղաքացի Մ. Բ-ն. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքում հայտնել է, որ ինքը 1990թ. իր ընտանիքի հետ գաղթել է Բաքվից և բնակվել է Արզնիի թիվ 1 առողջարանում, որտեղ բնակվում են մինչ օրս: Հայտնել է նաև, որ ի սկզբանե իր ընտանիքը կազմված էր չորս անդամից /հայրը, մայրը, եղբայրը և ինքը/: Հետագայում եղբայրը ամուսնացել է, կազմել իր ընտանիքը /ինքը, կինը և երկու երեխաները/, հայրը մահացել է և ինքը մնացել է մոր հետ:
Միաժամանակ դիմումատուն հայտնել է, որ իր եղբոր ընտանիքի հետ ապրում են առանձին. դրա մասին է վկայում անձնագրի հաշվառումը /2002թ.-ից հաշվառված են տարբեր սենյակներում/: Բացի այդ համաձայն ՙՀայաստանի կուրորտներ՚ սոցիալական-առողջապահական հիմնադրամի թիվ 131 տեղեկանքի 1993թ.-ից զբաղեցնում են 10 և 16 սենյակները: Այժմ սկսվել է բնակարանի գնման վկայագիր /ԲԳՎ/ տրամադրելու գործընթացը և իրենց տրվում է մեկ ԲԳՎ երկու ընտանիքի համար:
Այս հարցի կապակցությամբ Մ. Բ-ն. դիմել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն, սակայն մերժվել է:
Դիմելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին`դիմումատուն խնդրել է աջակցել իրեն այդ հարցի լուծման կապակցությամբ:
Ի պատասխան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հարցմանը ՀՀ Կոտայքի մարզպետ պարոն Կ. Շահգալդյանը գրությամբ հայտնել է, որ Արզնի թիվ 1 առողջարանի բնակիչ`փախստական Մարիա Բաղդասարովայի ընտանիքին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման հանձնաժողովի որոշմամբ տրամադրվել է բնակարանի գնման երկու վկայագիր:
Այսպիսով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ հարցը ստացել է դրական լուծում:





