Թափուր աշխատատեղեր
23.11.2012
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի տարածքային գրասենյակի քաղաքացիական հարցերով իրավաբանի թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- ՀՀ Սահմանադրության, <<Մարդու իրավունքների պաշտպանի մասին>> ՀՀ օրենքի, քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքներին վերաբերող միջազգային և ազգային օրենսդրության և իր լիազորություններին առնչվող իրավական ակտերի իմացություն
- Գերազանց կազմակերպչական ունակություններ. պլանավորման, հանձնարարությունների տրման ու համակարգման ունակություն.
- Աշխատանքային ժամանակացույցի կազմակերպում,
- Աշխատանքային պրոցեսում ծագած խնդիրների օպտիմալ լուծում,
- Գերազանց միջանձնային ունակություններ, այդ թվում` համբերատարություն, տակտի զգացում, լսելու պատրաստակամություն և հարգանք գործընկերների նկատմամբ.
- Դասընթացների միջոցով և անձնական նախաձեռնությամբ գիտելիքները լրացնելու պատրաստակամություն.
- Պատրաստակամություն և ունակություն աշխատելու անհատական և թիմով:
- Հայերենի գերազանց իմացություն, օտար լեզվի իմացությունը ցանկալի է.
- Համակարգչով և այ ժամանակակից տեխնիկաներով աշխատելու ունակություն.
- Լրացուցիչ պարտականությունների ու արտահերթ աշխատանքի իրականացման պատրաստակամություն.
- Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու կարողություն.
Նվիրվածություն` մարդու իրավունքների պաշտպանության արժեքներին
Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ուղարկում է sh_danielyan@ombuds.am էլեկտրոնային հասցեով կամ հանձնում է անձամբ (ՀՀ ք, Երևան Պուշկինի 56ա ):
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 10.12.2012թ.:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, համար կարող են դիմել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործերի կառավարման վարչություն (ՀՀ ք. Երևան, Պուշկինի 56ա , հեռ 53-94-48):


