Դիմում (Գործ թիվ 1/1150-12). ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով Ռ. Ղ.- ն հայտնել է, որ մինչ 2012թ. փետրվար ամիսը ներառյալ իր ընտանիքը ընդգրկված է եղել «Փարոս» համակարգում, սակայն 2012թ. փետրվար ամսին լրացել է նրա դստեր 18 տարին, ինչի արդյունքում ընտանիքը զրկվել է ընտանեկան նպաստ ստանալու իրավունքից:
մանրամասն>>>Դիմում (Գործ թիվ 1/1586-12) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով Հ. Մ.- ն հայտնել է, որ երրորդ խմբի հաշմանդամ է, սակայն ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության կողմից իրեն չի տրամադրվում համապատասխան բժշկական փաստաթուղթ (ձև 2) մարզպետարան ներկայացնելու և «Ջերմուկ» առողջարանի վերականգնողական առողջարանային բուժման ուղեգիր ձեռք բերելու նպատակով:
մանրամասն>>>Դիմում (Գործ թիվ 1/1777-12). ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով Է. Բ.- ն հայտնել է, որ սույն թվականի ապրիլի 24-ին` Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ընթացքում, իր վեցամյա որդու հետ միասին ընկել են դիտահորը /люк/, որի արդյունքում ստացել է մարմնական վնասվածքներ, մասնավորապես կողերի սալջարդ:
մանրամասն>>>
2012-02-07
Դիմում (Գործ թիվ 1/3720-11). ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով Քաղաքացի Ա. Խ-ն, հայտնել է, որ 2011 թվականի հունիսի 22-ից պայմանագրային հիմունքներով ծառայության է անցել ՀՀ ՊՆ զորամասում` 3 տարի ժամկետով, սակայն հետագայում, ցանկություն է հայտնել պայմանագիրը լուծել վաղաժամկետ, և 2011թ. նոյեմբերի 1-ին զորամասի հրամանատարությանն է ներկայացրել համապատասխան զեկուցագիր:
Դիմումատուն հայտնել է նաև, որ իր կինը, ըստ բժիշկների ախտորոշման, գտնվում է վտանգավոր հղիության շրջանում /թունավոր հղիություն/, և վերջինիս խնամակալ է հանդիսանում Ա. Խ-ն: Հայտնել է նաև, որ պայամանագիրը վաղաժամկետ լուծելու իր ցանկությունը պայմանավորված է ծառայության և առողջական խնդիրներ ունեցող կնոջը խնամելու անհամատեղելիությամբ:
Դիմումատուն մեզ հայտնել է նաև, որ իր կողմից ներկայացված վերոնշյալ զեկուցագրի վերաբերյալ մինչ օրս հիմնավորված գրավոր որևէ պատասխան չի ստացել:
Դիմումատուն խնդրել է Պաշտպանի միջամտությունը սահմանված կարգով պահեստազոր արձակվելու համար:
Որոշում. Գործն ուսումնասիրելով, Պաշտպանը որոշեց միջամտել և գրություն ուղարկեց ՀՀ պաշտպանության նախարարին:
Արդյունք. Պաշտպանի գրությանն ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարը հայտնել է, որ իր հրամանի համաձայն 26.01.2012թ. Ա.Խ-ն արձակվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր:
Թեժ գիծ
116
Դիմում (Գործ թիվ 1/2485-11). Արարատ քաղաքի նախկին քաղաքապետ Հ. Թ.-ն Պաշտպանին հայտնել է, որ Արարատի գործող քաղաքապետը իր ստորագրությունն ու իր և ավագանու որոշումները կեղծելու ճանապարհով օտարել և անձամբ գնել է համայնքի կենսագործունեության համար կարևոր այնպիսի օբյեկտներ,
մանրամասն>>>Դիմում (Գործ թիվ 1/1423-11). Դիմումատուն դիմել է Պաշտպանին բողոքով, որ 2009թ. առուվաճառքի պայմանագրի հիման վրա ձեռք է բերել սեփականություն` 82.55 քմ հասարակական հողատարածք
մանրամասն>>>Դիմում (Գործ թիվ 1-0631/07). Քաղաքացի Մ. Պ.-ն դիմել է Պաշտպանին բողոքով, որ 30.07.2008թ. ՀՀ վարչական դատարանը վճռով բավարարել է իր հայցը մասնակի և վճռել վերացնել պատասխանող`
մանրամասն>>>