Մեկնարկել
է 2017 թվականին։
Իրականացվել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ (UNICEF):
Ծրագրի շրջանակում մշակվել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Երեխայի իրավունքների պաշտպանության բաժնի կանոնադրությունը, իրականացվել է փորձի փոխանակում տվյալ ոլոտում փորձառություն ունեցող կառույցների հետ, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատակազմի
կարողությունների զարգացման նպատակով կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ և
աշխատաժողովներ, արդիականացվել
է Մարդու իրավունքների պաշտպանի էլեկտրոնային կայքէջը՝ այն երեխաների համար ըմբռնելի և մատչելի դարձնելու, երեխայի իրավունքների խախտման վերաբերյալ բողոքներ ստանալու, ինչպես նաև երեխայի իրավունքների վերաբերյալ գիտելիքների տրամադրման համար, լրագրողների համար մշակվել է
երեխաներին առնչվող թեմաների լուսաբանման վերաբերյալ ուղեցույց։