Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)



Հուլիսի 2-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունում ներկայացվել է մարդու իրավունքների ազգային հաստատությունների տարեկան հաղորդումների պատրաստման միջազգային փորձին նվիրված ուսումնասիրությունը, որի նպատակն է նպաստել հաղորդումների որակի, բովանդակության և ազդեցության բարձրացմանը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանը հուլիսի 1-ին մասնակցել է ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` Հաստատություն)։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի ընդունումը, որով ամրագրվել է տնային կալանքում գտնվող անձանց՝ հեռավար կրթությունը շարունակելու իրավական հնարավորությունը՝ կրթության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով։