Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդմանը։
Հարցազրույցի ընթացքում Պաշտպանն ընդգծել է, որ 2026 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շուրջ երկու անգամ աճել է դրական լուծում ստացած անհատական գործերի թիվը։
Անահիտ Մանասյանը նաև անդրադարձել է՝
• ընտրական գործընթացների շրջանակներում արձանագրված մարդու իրավունքների խնդիրներին
• նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում պետական մարմինների, այդ թվում՝ իրավապահ մարմինների, հանրային հաղորդակցության կատարելագործման կարևորությանը
• կալանքի կիրառման համակարգային խնդիրներին
• «հայեցողական արդարադատության» նույնիսկ տպավորությունը բացառելու կարևորությանը,
• փախստականների, բռնի տեղահանվածների և ապաստան հայցողների ձայնը իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացներում լսելի դարձնելու կարևորությանը՝ ներկայացնելով նաև այդ նպատակով Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր նորաստեղծ խորհրդի գործունեությունը։