Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած` «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է համախմբել ակտիվ երիտասարդների, ովքեր պատրաստ են բարձրաձայնել հասարակությունում առկա խնդիրները և իրենց ներդրումն ունենալ մարդու իրավունքների պաշտպանության ու դրական փոփոխությունների իրականացման գործում։
Այս անգամ նախագծին միացել է Էլեն Մուրադյանը, ով սովորում է բժիշկ-դեղագետի մասնագիտությամբ, իսկ հեռակա ուսուցմամբ բարձրագույն կրթություն է ստանում նաև սննդի անվտանգության ոլորտում։ Էլենը հետաքրքրված է առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությամբ, մասնավորապես՝ կրոնական համոզմունքներից ելնելով բժշկական միջամտությունից հրաժարվելու, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման, էվթանազիայի և մի շարք այլ թեմաներով։
Նախագծի շրջանակում Էլենը մեկ օր է անցկացրել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ ծանոթանալով Պաշտպանի մանդատի շրջանակում իրականացվող աշխատանքներին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին, ինչպես նաև դրանց հաղթահարմանն ուղղված նախաձեռնություններին։