Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած` «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է համախմբել ակտիվ և նախաձեռնող երիտասարդների, ովքեր պատրաստ են բարձրաձայնելու հասարակությունում առկա խնդիրները և իրենց ներդրումն ունենալու մարդու իրավունքների պաշտպանության ու դրական փոփոխությունների իրականացման գործում։
Այս անգամ առանձնահատկությունն այն է, որ նախագծին միացել է Շիրակի մարզի Առափի բնակավայրի բնակիչ Սուսաննա Փանոսյանը, ով այս տարի ավարտել է դպրոցը և նպատակ ունի ուսումը շարունակելու բարձրագույն ուսումնական հաստատությունում։
Նա ուղեկցել Անահիտ Մանասյանին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում։
Սուսաննան հետաքրքրված է մարդու իրավունքների պաշտպանությամբ, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, մատչելիության ապահովման, խելամիտ հարմարեցումների, ներառական հասարակության ձևավորման հարցերով, ինչպես նաև թարգմանչական գործունեությամբ։ Նա ցանկություն է հայտնել առավել մանրամասն տեղեկանալու Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին։
Նախագծի շրջանակում Սուսաննան մեկ օր անցկացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ ծանոթանալով Պաշտպանի մանդատի շրջանակում իրականացվող աշխատանքներին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն ուղղված նախաձեռնություններին։
Եթե երիտասարդ ես, հետաքրքրված ես մարդու իրավունքների պաշտպանությամբ և ցանկանում ես քո ներդրումն ունենալ հասարակության համար կարևոր փոփոխությունների իրականացման գործում, ապա նախագծի հաջորդ մասնակիցը կարող ես լինել հենց դու։
Ուղարկե՛ք ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը՝ ներկայացնելով, թե ինչու եք ցանկանում դառնալ «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի հաջորդ մասնակիցը։
Հայտերն ընդունվում են youthvoice@ombuds.am էլեկտրոնային հասցեով։