Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հարցազրույց է տվել Factor TV-ին։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայեցողական արդարադատության բացառման կարևորությանը, տարբեր գործերով իրավապահ մարմինների գործողություններին, եկեղեցու ինքնավարության հետ կապված հարցերին, պաշտոնատար անձանց և այլ դերակատարների կողմից ատելության խոսքն ու ոչ իրավաչափ խոսքի այլ տեսակները բացառելու կարևորությանը, զինված ուժերում մահվան և ինքնասպանության դեպքերին և մարդու իրավունքներին առնչվող այլ հարցերին։
Պաշտպանն ընդգծել է․
• «Պետությունը չի կարող առկա խնդիրների պատասխանատվությունը բարդել հասարակությունում առկա բացասական երևույթների վրա, այլ պետք է խնդիրները լուծելու համար ստանձնի պատասխանատվություն»։
• «Խոսքի ոչ իրավաչափ տեսակների համար քրեական պատասխանատվություն կարող է կիրառվել հանրային ամենալուրջ վտանգավորություն ունեցող դեպքերում։ Բայց որպեսզի խոսքի նման տեսակները բացառված լինեն, թե՛ մասնագիտական համայնքների, թե՛ պաշտոնատար անձանց համար պետք է պատշաճ գործադրվեն էթիկայի նորմերը խախտելու համար կարգապահական պատասխանատվության մեխանիզմները։ Դրանց արդյունավետությունն այս պահին գրեթե զրոյական է»։
• «Կալանքի հաճախակի կիրառումը խոսքի ոչ իրավաչափ տեսակների համար իրականացվող վարույթներով հարցեր է առաջացնում»։