Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է համախմբել ակտիվ և նախաձեռնող երիտասարդների, ովքեր պատրաստ են բարձրաձայնելու հասարակությունում առկա խնդիրները և իրենց ներդրումն ունենալու մարդու իրավունքների պաշտպանության ու դրական փոփոխությունների իրականացման գործում։
Այս անգամ առանձնահատկությունն այն է, որ նախագծին միացել է Շիրակի մարզի Առափի բնակավայրի բնակիչ Սուսաննա Փանոսյանը, ով այս տարի ավարտել է դպրոցը և նպատակ ունի ուսումը շարունակելու բարձրագույն ուսումնական հաստատությունում։
Նա այսօր կուղեկցի Անահիտ Մանասյանին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում։
Սուսաննան հետաքրքրված է մարդու իրավունքների պաշտպանությամբ՝ մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, մատչելիության ապահովման, խելամիտ հարմարեցումների, ներառական հասարակության ձևավորման հարցերով, ինչպես նաև թարգմանչական գործունեությամբ։ Նա ցանկություն է հայտնել առավել մանրամասն տեղեկանալու Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին։
Նախագծի շրջանակում Սուսաննան մեկ օր կանցկացնի Մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ ծանոթանալով Պաշտպանի մանդատի շրջանակում իրականացվող աշխատանքներին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն ուղղված նախաձեռնություններին։
Նախագծի մասնակիցները հնարավորություն են ստանում անմիջականորեն ծանոթանալու Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը, բարձրաձայնելու մարդու իրավունքներին առնչվող խնդիրներ, ներկայացնելու դրանց լուծման վերաբերյալ առաջարկներ, ինչպես նաև խորացնելու իրենց իրավական գիտելիքները, ձեռք բերելու գործնական փորձ և ձևավորվելու՝ որպես առավել ակտիվ ու իրազեկ քաղաքացիներ։
Եթե երիտասարդ ես, հետաքրքրված ես մարդու իրավունքների պաշտպանությամբ և ցանկանում ես քո ներդրումն ունենալ հասարակության համար կարևոր փոփոխությունների իրականացման գործում, ապա նախագծի հաջորդ մասնակիցը կարող ես լինել հենց դու։
Ուղարկե՛ք ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը՝ ներկայացնելով, թե ինչու եք ցանկանում դառնալ «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի հաջորդ մասնակիցը։
Հայտերն ընդունվում են youthvoice@ombuds.am էլեկտրոնային հասցեով:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 24-ին ընդունել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքին առնչվող հարցեր։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ և համալիր քայլերի իրականացում: