Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Հուլիսի 31-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ։ Այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ:
Հանդիպմանը մասնակցել են մարզպետի և ՄԻՊ աշխատակազմերի ներկայացուցիչները, ինչպես նաև «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի մասնակից, Շիրակի մարզի Առափի բնակավայրի բնակիչ Սուսաննա Փանոսյանը, ով այսօր ուղեկցելու է Անահիտ Մանասյանին այցի ամբողջ ընթացքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, սոցիալ-տնտեսական հիմնահարցեր, ինչպես նաև ընդգծվել դրանց համակարգային լուծումների կարևորությունը։
Կողմերը կարևորել են համակարգված և երկարաժամկետ քաղաքականությունների իրականացումը՝ ուղղված բնակիչների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը։
«Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունը եղել և շարունակում է մնալ իմ գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Տարբեր համայնքներ և բնակավայրեր իրականացվող այցերի շրջանակում արձանագրված խնդիրների արդյունավետ լուծումն անհնար է առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ կառուցողական ու հետևողական համագործակցության։ Յուրաքանչյուր քաղաքացու՝ իր իրավունքներն ու ազատություններն ամբողջ ծավալով իրացնելու հնարավորության ապահովումը մեր համատեղ պատասխանատվությունն է և արդար, իրավահեն ու մարդակենտրոն հասարակություն կառուցելու կարևոր նախապայմանը: Այսօրվա մեր հանդիպումն առանձնանում է նրանով, որ իրավունքների առնչությամբ խնդիրները բարձրաձայնելու է Շիրակի մարզի Առափի բնակավայրի բնակիչ Սուսաննան»,- նշել է Անահիտ Մանասյանը։
Սուսաննան իր հերթին բարձրաձայնել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող մի շարք խնդիրներ, մասնավորապես, վերաբերելի հանրային նշանակության հաստատությունների, տրանսպորտային միջոցների մատչելիության ապահովմանը, խելամիտ հարմարեցումների կարևորությանը և այլն։ Սուսաննան բարձրաձայնել է նաև Առափի բնակավայրի որոշ ճանապարհահատվածների բարեկարգման հարցը, երիտասարդների զբաղվածության ապահովման, ժամանցի վայրերի ստեղծման խնդիրը, ինչպես նաև դպրոցի հիմնանորոգման, մանկապարտեզի կառուցման առաջնահերթությունը։
Անահիտ Մանասյանն իր խոսքում ևս ընդգծել է Սուսաննայի կողմից բարձացված խնդիրների լուծման կարևորությունը։ Մարզպետն իր հերթին ներկայացրել է Սուսաննայի կողմից բարձրացված հարցերի ուղղությամբ իրականացվող և իրականացվելիք աշխատանքները՝ նշելով, որ դրանք փուլառփուլ կստանան իրենց լուծումները։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հետևողական է լինելու Սուսաննայի բարձրաձայնած խնդիրներին լուծումներ գտնելու հարցում:
Մարդու իրավունքների պաշտպանի մարզային այցերը կրում են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով տեղում արձանագրել խնդիրները և նպաստել դրանց արդյունավետ լուծմանը՝ համագործակցելով բոլոր պատասխանատու մարմինների հետ։

Սեպտեմբերի 9-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գործընկերներին` նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորությամբ։

2026 թվականի սեպտեմբերի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչներն իրազեկման այց են իրականացրել «Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոց» ՊՈԱԿ։

Սեպտեմբերի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Նավասարդյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP)՝ «Գենդերային հավասարության պարգևադրոշմ պետական հաստատությունների համար» (Gender Equality Seal for Public Institutions) նախաձեռնության և EQUANOMICS-ի շրջանակում կազմակերպված առցանց քննարկմանը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմակերպվել է աշխատանքային քննարկում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ: