Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Հուլիսի 31-ին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է «Պանդո» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության կենտրոնի կողմից հիմնադրված Ախուրյանի երիտասարդական կենտրոնի երիտասարդների հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած` «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի մասնակից Սուսաննա Փանոսյանը, ով Պաշտպանին ուղեկցում է ամբողջ օրվա ընթացքում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնակիցներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղությունները, սահմանադրական կարգավիճակն ու լիազորությունները, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող աշխատանքները։
Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության վրա հիմնված հասարակական միջավայրի ձևավորման կարևորությունը։
«Ինձ համար չափազանց կարևոր է յուրաքանչյուր անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։ Այդ համատեքստում կարևորում եմ առկա խնդիրների մասին անմիջականորեն ձեզանից լսելը։ Իմ լիազորությունների շրջանակում պատրաստ եմ աջակցել ձեզ հուզող յուրաքանչյուր հարցի լուծման գործընթացում: Հիշե՛ք, մենք ինքներս պետք է որոշենք մեր կյանքի որակը՝ կյանքի հանգամանքներին պարզապես հարմարվելու փոխարեն», – նշել է Պաշտպանը։
Անդրադառնալով երիտասարդների դերին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է նրանց ակտիվ մասնակցությունը հանրային և որոշումների կայացման գործընթացներին՝ ընդգծելով, որ երիտասարդների իրավունքների, այդ թվում՝ մասնակցության իրավունքի լիարժեք իրացումը պետք է ապահովվի ոչ միայն Երևանում, այլև Հանրապետության բոլոր մարզերում և համայնքներում։
Հանդիպումը կրել է հարց ու պատասխանի ձևաչափ. հարցեր են բարձրացվել երիտասարդների զբաղվածության, հասարակական տրանսպորտի հասանելիության, երեխաների, ազգային փոքրամասնությունների հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց իրավունքների, կրթական հաստատությունների հասանելիության և մի շարք այլ բնագավառների առնչությամբ:
Ամփոփելով հանդիպումը՝ Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ակտիվ ներգրավվածության և բաց քննարկման համար՝ ընդգծելով, որ բարձրացված բազմաթիվ խնդիրների արդյունավետ լուծումը հնարավոր է միայն պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և քաղաքացիների համատեղ ու հետևողական աշխատանքի շնորհիվ։

Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, իր տարեկան զեկույցներում և հրապարակային հայտարարություններում բազմիցս անդրադարձել է ձերբակալված կամ կալանավորված անձանց՝ դատարանների խցերում պահելու գործընթացի կարգավորումներին և պահման պայմաններին առնչվող խնդիրներին։ Հարցի կարգավորման նպատակով Պաշտպանի նախաձեռնությամբ նաև բազմիցս կազմակերպվել են քննարկումներ։
-6a72d24202939.webp&w=1920&q=75)
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 2-ին մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային 6-րդ հոբելյանական փառատոնին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 31-ին Քրեակատարողական ծառայությունում մասնակցել են աշխատանքային քննարկման։