Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)

-6a72d24202939.webp&w=3840&q=75)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում` հոգեբան-փորձագետը, օգոստոսի 4-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ (այսուհետ՝ նաև Մանկապարտեզ)։
Այցի ընթացքում ուսումնասիրվել են Մանկապարտեզի շենքային և, սանիտարահիգիենիկ պայմանները, մատչելիության ապահովման հետ կապված հարցերը, խմբերի համալրվածությունը, հաստիքային ապահովվածությունը, անձնակազմի և սաների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը:
Ուսումնասիրվել է նաև Մանկապարտեզում տեսահսկման համակարգերի կիրառման պայմաններում երեխաների անձնական տվյալների մշակման գործընթացը՝ ներպետական և միջազգային չափորոշիչների պահանջների պահպանման տեսանկյունից։
Մանկապարտեզի տնօրինության հետ քննարկվել են մատչելիության բարելավման, երեխաների իրավունքների ապահովման, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների իրավունքների լիարժեք ու անխոչընդոտ իրացմանը վերաբերող հարցեր և այլն:
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցի ընթացքում ունեցել են առանձնազրույցներ։
Մշտադիտարկման այցի ընթացքում Մանկապարտեզի տնօրինությունը և անձնակազմն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:
Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ` Պաշտպանի կողմից բազմիցս բարձրաձայնվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և առաջիկայում դրանք արտացոլող փաստաթուղթն ու առաջարկությունները կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:

Սեպտեմբերի 7-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՄԻՊ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավար կազմը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները օգոստոսի 26-ին ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Փաստաբանների պալատի ներկայացուցիչների հետ համատեղ այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։

Ծնողի հետ կապը պահպանելու և շարունակական շփում ունենալու իրավունքը կարևոր երաշխիք է յուրաքանչյուր երեխայի բնականոն զարգացման և ընտանեկան կապերի պահպանման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նման շփումը հակասում է երեխայի լավագույն շահին։ Երեխայի՝ ծնողների հետ անձնական հարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունքը երաշխավորված է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով։

Հետաքրքրվա՞ծ ես մարդու իրավունքներով, իրավագիտության ֆակուլտետի ուսանո՞ղ ես, ցանկանո՞ւմ ես ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ։