Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Հոկտեմբերի 20-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ։
Քննարկման առանցքում եղել են հատուկ դպրոցների գործունեության կազմակերպման, դրանց վերակազմակերպման, ինչպես նաև ռեսուրս կենտրոնների ստեղծման և գործառույթների զարգացման հարցերը՝ ներառական կրթության կայուն զարգացման, կրթության հավասար հասանելիության և ապաինստիտուցիոնալացման նպատակների համատեքստում։
Հանդիպման ընթացքում աշխատակազմի և իրավասու մարմինների ներկայացուցիչները, ի թիվս այլնի, անդրադարձել են նաև սովորողների կրթության շարունակականության ապահովման գործընթացում առկա խնդիրներին, ինչպես նաև անհրաժեշտ մանկավարժահոգեբանական ծառայությունների լիարժեք տրամադրմանն առնչվող հարցերին։
Քննարկման ընթացքում կարևորվել են հաշմանդամություն ունեցող երեխաների լավագույն շահի առաջնահերթության, խտրականության բացառման և կրթության հավասար հասանելիության սկզբունքների պահպանումը, ինչպես նաև իրականացվող գործընթացների պատշաճ կազմակերպման և հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի արդյունավետ իրացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ապաինստիտուցիոնալացմանն ուղղված գործընթացների հետևողական շարունակականությունն ու զարգացումը, հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության իրավունքի արդյունավետ իրացման և հանրակրթական համակարգում նրանց լիարժեք ներառման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը։
Պաշտպանը կարևորում է նաև պետական իրավասու մարմինների հետ շարունակական և կառուցողական համագործակցությունը՝ առկա հարցերի լուծման արդյունավետ ուղիներ գտնելու և հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի լիարժեք իրացմանն ուղղված բարեփոխումների հետևողական ընթացքն ապահովելու նպատակով։
-6b0026335158d.webp&w=1920&q=75)
Նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը։ Նիստի թեման էր «Անվտանգ առցանց տիրույթ․ ժամանակակից մարտահրավերներ, անձնական տվյալների պաշտպանություն»։

Հարգելի՛ գործընկերներ, Սիրելի՛ երեխաներ, Նոյեմբերի 20-ը նշվում է՝ որպես Երեխաների համաշխարհային օր՝ ևս մեկ անգամ հիշեցնելով երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց համար ապահով ու արժանապատիվ միջավայրի ձևավորման և յուրաքանչյուր երեխայի ներուժի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման կարևորության մասին։ 1989 թվականի այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան։

Նոյեմբերի 19-ին Երևանում մեկնարկել է «Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովը, որի շրջանակներում ելույթ է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը մասնակցել է Երևանի Նիկողոս Տիգրանյանի անվան թիվ 14 դպրոցում կազմակերպված «Լույսը մեր ներսում է» խորագրով համադպրոցական ցերեկույթին։