Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպանը ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանց
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 25-ին ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանց:
Անահիտ Մանասյանը լսել է նրանց կողմից բարձրացված հարցերն ու մտահոգությունները՝ կապված Անդրանիկ Թևանյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի, ընտրված խափանման միջոցի, նրա տեսակցությունների նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառված սահմանափակումների, անմեղության կանխավարկածի պահպանման կարևորության և նրա այլ իրավունքների երաշխավորման հետ:
Պաշտպանը նշել է, որ իր հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները դեռևս հունիսի 22-ին այցելել են քրեակատարողական հիմնարկ, տեսակցել և առանձնազրույց ունեցել Անդրանիկ Թևանյանի հետ։ Մինչ այդ էլ անձի իրավունքներին առնչվող՝ բարձրացված հարցերը հասցեավորվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Ներկայացված հարցերն ուսումնասիրվում են Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակում և կհասցեավորվեն ՄԻՊ հաստատության ունեցած գործիքակազմի համատեքստում:
Հանդիպման մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման։

Հունիսի 26-ը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է։ Այս օրը Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակվել է՝ վերահաստատելու խոշտանգումների բացարձակ արգելքի, ինչպես նաև խոշտանգում վերապրած անձանց իրավունքների պաշտպանության և արդյունավետ աջակցության ապահովման միջազգային հանձնառությունը։

Խոշտանգումներից զերծ հասարակությունը քաղաքակրթական ընտրություն է. ՄԻՊ-ը նախաձեռնել է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված քննարկում Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, հունիսի 26-ին կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված քննարկում՝ պետական իրավասու մարմինների, Ազգային ժողովի պատգամավորների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Մեկնարկել են Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական նոր կայքէջի գործարկման և նախկին կայքէջի տվյալների տեղափոխման ու արխիվացման տեխնիկական աշխատանքներ։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է հրապարակայնորեն անդրադարձել կալանքի կիրառման պրակտիկային՝ ընդգծելով, որ համակարգային առումով այն շարունակում է մնալ խնդրահարույց։