Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)

ք. Երևան, Պուշկինի 56ա
Սկիզբ: 07.10.2026
Ավարտը: 21.10.2026
hr@ombuds.am 37410530858ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում (այսուհետ` Պաշտպանի աշխատակազմ) մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը վարկանիշային ցուցակից համալրելու համար
Պաշտպանի աշխատակազմի Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության մասնագետի (ծածկագիր՝ 05-8.1.Ա-Մ6-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր։
Վարկանիշային ցուցակում գրանցված թեկնածուների մասնակցության հաստատման վերջնաժամկետն է՝ 2026 թվականի հոկտեմբերի 9-ի ժամը 24։00-ն։
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
1. անձնագիր և/կամ նույնականացման քարտ,
2. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ 042101.00.6 Իրավագիտություն կամ 042101.00.7 Իրավագիտություն մասնագիտությամբ,
3. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),
4. արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք,
Վերոնշյալ փաստաթղթերը օտարալեզու լինելու դեպքում՝ անհրաժեշտ է ներկայացնել նաև հայերեն պաշտոնական թարգմանությունները։
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։
Հարցազրույցի փուլում ստուգվող մասնագիտական գիտելիքները և դրանք կիրառելու կարողությունները կազմված են հետևյալ բնագավառներից՝
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/230454
հղումը՝ ՝ https://www.arlis.am/hy/acts/228250
Հիմնական աշխատավարձը՝ 139.776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Աշխատավայրի հասցեն՝ ք. Երևան, Պուշկին 56ա։
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել 010-53-08-58 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն hr@ombuds.am էլեկտրոնային փոստի հասցեին: