ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1998-1999թթ. – ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի
անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ (օրդինատուրա)
1992-1998թթ. – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական
համալսարան
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2022թ. ապրիլի 1-ից
մինչ օրս – ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի
իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության
պետ
2022թ. մարտի 3-ից
-2022 թվականի ապրիլի 1-ը – ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական
2021թ. մարտի
11-ից 2022 թ․ փետրվարի 23-ը – ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման
համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ
2019թ. սեպտեմբերից մինչ օրս – Հայ-Ռուսական համալսարանի «Առողջապահական իրավունք»
մագիստրոսական ծրագրի «Առողջապահությունը փակ հաստատություններում» դասընթացի դասախոս
2017թ. հունիսի 5-ից 2021թ. մարտի 10-ը – ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման
վարչության գլխավոր մասնագետ-բժիշկ
2016թ. հունիս 3-ից 2017թ. հունիսի 4-ը – ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի
կանխարգելման վարչության առաջատար մասնագետ-բժիշկ
2016թ.-ից մինչ օրս – ՀՀ արդարադատության ակադեմիայի
«Խոշտանգումների արգելքի և կյանքի իրավունքի բժշկական ասպեկտները» դասընթացի
դասախոս
2016-2017թթ. – «ՀՀ արդարադատության նախարարության
իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի դասընթացավար «Առողջապահության և մարդու
իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում»
ծրագրի շրջանակներում
2015-2016թթ. – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական
բժշկական համալսարանի «Խոշտանգումների կանխարգելում և արդյունավետ
փաստաթղթավորում» դասընթացի դասախոս
2014թ. հունվարի 8-ից 2016թ. հունիսի 3-ը – ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի բժիշկ
2011-2014թթ. – ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես
կանխարգելման անկախ մեխանիզմի փորձագետ-բժիշկ
2009-2012թթ. – ՀՀ արդարադատության նախարարության
քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն
իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ, փոխնախագահ
2008-2009թթ. – ՀՀ արդարադատության նախարարության
քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն
իրականացնող հասարակական դիտորդների խմբի փորձագետ
2006-2013թթ. – կլինիկական ախտորոշման բժիշկ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ
2021թ. ապրիլից մինչ
օրս – Եվրոպայի խորհրդի փորձագետ-դասընթացավար «Առողջապահության և մարդու իրավունքների
պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակներում
2021թ. փետրվարից մինչ օրս – Իրավաբան մասնագետների համար
մարդու իրավունքների ուսուցման Եվրոպայի խորհրդի ծրագրի (HELP) հավատարմագրված
դասընթացավար, «Մարդու իրավունքներ և բիոէթիկա» դասընթաց
2016-2018թթ․ «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության
ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի փորձագետ
Այլ տվյալներ
Հեղինակ է «Քրեակատարողական հիմնարկներում առողջապահությանն
առնչվող առանձնահատուկ խնդիրների վերաբերյալ» միջին բուժանձնակազմի համար վերապատրաստման
ձեռնարկի և «Ազատությունից զրկման վայրերում հացադուլի վարման» գործնական
ուղեցույցի։
Համահեղինակ է «Վատ վերաբերմունքի դեպքերի բժշկական
զննությունների» ձեռնարկի։
Որպես բժիշկ- փորձագետ մասնակցել է եղել «Պատիժը կրելուն
խոչընդոտող ծանր հիվանդությունների հետևանքով պատժից ազատման համակարգի
օրենսդրական և գործնական խնդիրները Հայաստանում» զեկույցի կազմմանը
2017 թվականի հունիսի 5-ին շնորհվել է Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան
2022 թվականին փետրվարի 23-ին արժանացել է Մարդու
իրավունքների պաշտպանի շնորհակալագրի
Ամուսնացած է, ունի երկու որդի և
դուստր