2022թ. հունվարի 24-ին
Ազգային ժողովի կողմից ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպան և 2022թ. փետրվարի
25-ից անցել պարտականությունների կատարմանը։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1998-2002թթ.
|
ԵՊՀ Արևելագիտության
ֆակուլտետի Արաբագիտության բաժին
Բակալավրի աստիճան
|
2002-2004թթ.
|
ԵՊՀ Արևելագիտության
ֆակուլտետի Արաբագիտության բաժին
Մագիստրոսի աստիճան
|
2006-2008թթ.
|
Հյուսիսային համալսարանի
Իրավագիտության ֆակուլտետ
Բակալավրի աստիճան
|
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2004-2009թթ.
|
ՀՀ Ազգային ժողովի
աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության մասնագետ
|
2009թ.մարտ-հոկտեմբեր
|
ՀՀ Ազգային ժողովի
աշխատակազմի արտաքին կապերի վարչության թարգամանիչ-իրավաբան
|
2009-2011թթ․
|
ՀՀ Ազգային ժողովի
աշխատակազմի ղեկավարի օգնական իրավական հարցերով
|
2011-2014թթ.
|
ՀՀ Ազգային ժողովի
պատգամավորի օգնական (վերջին երկու տարին համատեղությամբ աշխատանք)
|
2012-2014թթ․
|
ՀՀ Ազգային ժողովի
նախագահի օգնական իրավական հարցերով
|
2014-2015թթ․
|
ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն
Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում
թիմի ղեկավար (ընթացակարգերի և կանոնակարգերի բարելավման բաղադրիչ)
|
2015-2018թթ.
|
ՀՀ արդարադատության
նախարարության Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ
|
2018-2019թթ.
|
ՀՀ Առաջին փոխվարչապետի
խորհրդական (միջազգային իրավական հարցերով)
|
2019թ. հունվար-հուլիս
|
ՀՀ Ազգային ժողովի
նախագահի խորհրդական (միջազգային իրավական հարցերով)
|
2019թ. հուլիս-
2021թ. ապրիլ
|
Արդարադատության նախարարի
տեղակալ
|
2021թ. ապրիլ
–
2022թ. հունվարի 21
|
Արդարադատության նախարարի
առաջին տեղակալ։
|
|
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ
2016-2017թթ-ին որպես
ազգային փորձագետ աշխատել է Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների Վերստուգող
հանձնաժողովի (CDDH) «Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների
պաշտպանության ինստիտուտների» թեմատիկ աշխատանքային խմբում, որն ի թիվս այլնի
մշակել է ԵԽ նախարարների կոմիտեի «Եվրոպայում քաղաքացիական հասարակության
գործունեության համար բարենպաստ միջավայրի պաշտպանության ու ամրապնդման մասին»
2018թ. հանձնարարականը (CM/Rec(2018)11)։ Այս աշխատանքային խմբում Ք.
Գրիգորյանը մասնակցել է «Օմբուդսմենական հաստատությունների պաշտպանության և
խթանման Վենետիկյան սկզբունքների» նախագծի մասնագիտական քննարկումներին։
2019 - 2022թթ. ներկայացրել
է կառավարությունը ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտում և ՄԱԿ Խոշտանգումների
դեմ կոմիտեում:
2021թ-ին ղեկավարել է ՄԱԿ
Մարդու իրավունքների կոմիտեում Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին
դաշնագրի կատարման ՀՀ զեկույցի պաշտպանության հայկական պատվիրակությունը:
2019-2022թթ. ղեկավարել է
Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբում (ԳՐԵԿՈ) ՀՀ
պատվիրակությունը։
2019-2022թթ. իրականացրել է
ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների Հակակոռուպցիոն ցանցում
Հայաստանի համակարգողի գործառույթները։
2021-2022թթ. - ղեկավարել է
ՀՀ արդարադատության նախարարության համակարգմամբ գործող Անչափահասների
արդարադատության բազմաշահառու խորհուրդը։
2016-2022թթ. ներգրավել,
կազմակերպել ու համակարգել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային երկու
ռազմավարությունների (2017-2019թթ. և 2019-2022թթ.) մշակման և իրականացման
գործընթացը՝ պետական բոլոր շահագրգիռ մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի
գրասենյակի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու միջազգային
գործընկերների ներգրավմամբ։
2019-2022թթ. իրականացրել է
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության Համակարգող խորհրդի
քարտուղարի գործառույթները:
Ակտիվ ներգրավում է ունեցել
Ոստիկանության ոլորտի 2020-2022թթ. բարեփոխումների ռազմավարության մշակման և
իրականացման աշխատանքներին, այդ թվում՝ Հայաստանում Պարեկային ծառայության
ներդրման ծրագրին։
2021թ. Ոստիկանության
կրթահամալիրում դասավանդել է «Ոստիկանություն-հասարակություն փոխգործակցություն»
առարկան։
ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
Ազատ տիրապետում է ռուսերեն,
անգլերեն և ֆրանսերեն լեզուներին, տիրապետում է նաև գերմաներենին և արաբերենին։
Ամուսնացած չէ,
անկուսակցական է։