Արցախի անկախության համար պայքարը մեր արժանապատվության, պաշտպանված
իրավունքների ու անվտանգ կյանքի համար է:
 
Պետք է
հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության
կործանարար զգացումը. պետք է ցույց տանք, որ մեր հերոսների արդար պայքարն իզուր չէ:
 
Հանուն
վաղվա օրվա ու մեր երեխաների իրավունքների՝ չպետք է կանգ առնենք:  
Մեզ համար
խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց երբեք չպետք է թողնենք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական
կեղծ խաղաղասիրությամբ։
 
Չի՛ կարող
լինել խաղաղություն իրավունքների ոտնահարման հաշվին: Իրական խաղաղությունը երբեք միակողմանի
չի լինում:
 
Արցախն
ապրում է, պետք է ուժ առնի ու հզորանա:  
 
Ես՝ որպես
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, իմ իրավասության շրջանակում շարունակելու եմ
ներդնել բոլոր ջանքերս Արցախի և արցախցիների իրավունքների պաշտպանության համար։
 
Շնորհավորում
եմ բոլորիս համահայկական այս նվիրական տոնի առթիվ:
Արման
Թաթոյան
Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպան