Սիրելի՛ հայրենակիցներ, 
 
Անկախ պետությունը մեր անձնական արժանապատվության ու ինքնության
գլխավոր երաշխավորն է՝ ուր էլ լինենք:
 
Չպետք է թույլ տանք, որ դժվար օրերը մեր մեջ սերմանեն
հուսահատության ու անճարության, պայքարի անկարողության կործանարար զգացումը:
Պետությունն է մարդու իրավունքների իրական պաշտպանողն ու աջակցողը,
իսկ այն զարգացնել կարող են միայն մարդիկ, որոնք ունեն գիտելիք ու հստակ
պատկերացում իրենց քաղաքացիական առաքելության մասին, հասկանում են պետականության
արժեքը:
 
Պետք է դասեր քաղենք անցյալի բացթողումներից և առաջ շարժվենք մեր
ուժերի նկատմամբ հավատով, մեր երեխաների նկատմամբ պատասխանատվությամբ: Պետք է մեր
խոսքով ու գործով արժանի լինենք Հայրենիքի, մեր արժանապատվության ու ամեն օրվա
համար կյանք զոհած հերոսների հիշատակին:
 
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության
30-ամյակի կապակցությամբ:
 
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան