Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 29-ին ողջույնի խոսքով է հանդես եկել
Ֆեմինիզմը գործողության մեջ հանուն համակարգային փոխակերպման (ՖԱՍԹ) ծրագրի բացման
միջոցառմանը։
ՖԱՍԹ-ը
նախաձեռնել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը
(BMZ)։
Անահիտ
Մանասյանը նշել է, որ Հայաստանում իրավահավասարության և հակախտրականության ոլորտում
առկա խնդիրները, այդ թվում` կարծրատիպային մոտեցումների արդյունք են։
«Մենք
այսօր շատ հեռու ենք իրավահավասարության և հակախտրականության մասին լիարժեք պատկերացումներ
ունենալուց: Բացի այդ, ոլորտի վերաբերյալ կարգավորումները լիարժեք չեն կամ պատշաճ իրացված
չեն։ Սա վերաբերում է նաև կանանց իրավունքների խթանման և պաշտպանության հետ կապված
բոլոր հնարավոր հարցերին։ Խնդիրն ավելի ակնառում է, երբ դիտարկում ենք խոցելի խմբերին՝
հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն ունեցող անձին խնամող, ազգային փոքրամասնությունները
ներկայացնող կանանց և այլն։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան, վստահ կարող եմ ասել,
որ նրանց խնդիրները պատշաճ հասցեավորված չեն։ Պատճառները, վստահաբար, տարբեր են: Դրանց
թվում կարևոր եմ համարում հիշատակել խնդիրների նկատմամբ հասարակության ընդհանուր մերժողական
վերաբեմունքը, ինչը մեծացնում է հավանականությունը, որ դրանք ոչ միայն չեն հաղթահարվի,
այլև էլ ավելի կմեծանան և կխորանան»,- նշել
է Պաշտպանը։
Անահիտ
Մանասյանն արձանագրել է, որ մոտեցումների փոփոխման առումով անհրաժեշտ է լուրջ կամք
և հստակ մեթոդաբանություն։
«Առաջին
հերթին պետք է հիմնովին բարեփոխել կրթական համակարգը, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական
հաստատություններում։ Կարծրատիպային մոտեցումներն առաջին հերթին տարածվում են հենց
նշված հաստատություններում կրթության համակարգի և առկա միջավայրի միջոցով»,- ասել է
Պաշտպանը։
Ողջույնի
խոսքով են հանդես եկել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ
Ստեփանյանը ևԳերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան
գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը։ Մասնակցել են միջազգային կազմակերպությունների,
պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, դեսպաններ։
ՖԱՍԹ ծրագրի
բացման միջոցառման շրջանակներում անցկացվել է նաև պանելային քննարկում, որի շրջանակներում
անդրադարձ է կատարվել Ֆեմինիստական զարգացմանը և գենդերային հավասարությանն ուղղված
գլոբալ գործողություններին և Հայաստանում գենդերային արդարությանը հասնելու ուղիներին։