Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Ազգային Ժողովի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը
համատեղ այց են իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:
Այցին
մասնակցել են նաև Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները:
Անահիտ
Մանասյանն ու Հասմիկ Հակոբյանը հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջել
են տարածքով և ուսումնասիրել հիմնարկում պահվող կին և անչափահաս ազատությունից զրկված
անձանց պահման պայմանները:
Այնուհետև
խորհրդապահական հանդիպում է անցկացվել հիմնարկում պահվող կանանց, այդ թվում՝ օտարերկրացիների
հետ: Նպատակն էր հավաքագրել նրանց կողմից բարձրացված
խնդիրները:
Ազատությունից
զրկված անձինք, ի թիվս այլնի, բարձրաձայնել են անվտանգային գոտու տեսակի փոփոխության
հնարավորությանը, պատժի կրումից պայմանական
վաղաժամկետ ազատմանը, առողջության պահպանման
իրավունքին, հանրային պաշտպանի գրասենյակի կողմից տրամադրվող իրավաբանական օգնությանը,
զանգերի տևողությանը, տեսակցությունների հաճախակիությանն առնչվող հարցեր և մի շարք այլ խնդիրներ:
Ազատությունից
զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրները մանրամասն վերլուծվելու են Պաշտպանի կողմից,
համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին: