Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալասարանի իրավագիտության
բաժնի 4-րդ կուրսի ուսանողները ճանաչողական այց են ունեցել ՀՀ Մարդու իրավունքների
պաշտպանի Լոռու մարզային ստորաբաժանում։
Այցի նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության
գործունեությանը։
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե
Հովհաննիսյանն ուսանողներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները,
ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:
Ուսանողների հետ քննարկվել են Պաշտպանի հարաբերությունները պետական
և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ բողոքի կամ սեփական
նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացքում, Պաշտպանի գործունեությանն աջակցելու տեղական
ինքնակառավարման մարմինների պարտականությանը վերաբերելի և մի շարք այլ հարցեր, որոնք
ենթակա են քննարկման Պաշտպանի մանդատի շրջանակներում։
Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. ուսանողները բարձրացրել
են մի շարք հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային
ստորաբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ: