Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանն
ապրիլի 29-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ
Սվենսոնին։
Ողջունելով
հյուրին՝ Պաշտպանի ներկայացուցիչը դեսպանին ներկայացրել է ստորաբաժանման գործառույթները
և մարզում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները:
Քննարկվել
են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Սյունիքի մարզում բնակություն հաստատած, ինչպես
նաև մարզի սահմանամերձ բնակավայրերում բնակվող անձանց իրավունքների պաշտպանությանն
առնչվող հարցեր։
Հանդիպման
ավարտին դեսպան Պատրիկ Սվենսոնը շնորհակալություն է հայտնել խնդիրները մանրամասն ներկայացնելու
և բովանդակալից քննարկման համար: