ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար մայիսի 12-ին կազմակերպվել է «Դաշտային առաքելություն
ճգնաժամային իրավիճակներում» գործառնական ուղեցույց խորագրով աշխատաժողով:
Միջոցառման
նպատակն էր ուղղորդել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձագանքները ճգնաժամային
իրավիճակներում՝ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, ինչպես նաև բարձրացնել
դրանց արդյունավետությունը՝ սահմանելով գործողությունների ստանդարտ ընթացակարգեր։
Միջոցառմանը
բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական,
սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր
Հովհաննիսյանը և «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության
երաշխիքների ամրապնդում» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն։
Վլադիմիր
Հովհաննիսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման համար
և անդրադարձել Հայաստանի Հանրապետությունում ճգնաժամային իրավիճակներում Մարդու իրավունքների
պաշտպանության հետ կապված խնդիրներին, քանի որ դրանք բազմաշերտ են ու բազմազան, և շեշտել
տվյալ քննարկման կարևորությունը՝ հետագա աշխատանքները ճիշտ կազմակերպելու տեսանկյունից:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի ճգնաժամային իրավիճակների արձագանքման գործառնական
ուղեցույցը ներկայացրել են Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետներ Սաշա Յանկովիչը
և Մասիմո Մորատին։
Աշխատաժողովը
կազմակերպվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ,
Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի «Հայաստանում տեղահանված բնակչության
համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում», Եվրոպական միության
և Եվրոպայի խորհրդի ծրագրի շրջանակներում։
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված նման միջոցառումները
կրում են շարունակական բնույթ։