ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 15-ին հերթական հանդիպումն է ունեցել
գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետ:
Այս անգամ
Պաշտպանն ընդունել է 2023 սեպտեմբերի 19-20-ին ռազմական գործողությունների, ինչպես
նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով գտնվելու
վայրն անհայտ անձանց հարազատներին:
Հանդիպումը
կրել է խորհրդապահական բնույթ։
Մարդու
իրավունքների պաշտպանը նշել է, որ հարազատների կողմից բարձրացված` մարդու իրավունքներին
առնչվող և հումանիտար հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո և մանդատի
շրջանակներում շարունակվելու են տարվել համապատասխան աշխատանքներ։
Պաշտպանն
ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից շարունակական քայլեր պետք է ձեռնարկվեն
գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելու, ինչպես նաև նրանց հարազատների
բոլոր իրավունքների երաշխավորման ուղղությամբ: