Մայիսի
20-ին լրատվական կայքերից մեկը տարածել է տեսանյութ, որտեղ ակցիայի մասնակիցը հայտարարում
է, թե Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում որևէ անդրադարձ չկա ոստիկանության
կողմից կիրառված վատ վերաբերմունքի դեպքերին։ Նման պնդումը բնականաբար չի համապատասխանում
իրականությանը և հիմնված է իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող տեղեկության
վրա։
Մարդու
իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում և զեկույցներում, այդ թվում՝ 2024 թվականի,
բազմիցս ընդգծվել են ոստիկանության կողմից բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ
արձանագրումները, ինչպես նաև ներկայացվել են համապատասխան առաջարկություններ՝ ուղղված
այդ երևույթների կանխարգելմանը։
Գրառմանը
կից ներկայացնում ենք 2024 թվականի զեկույցներում ներկայացված արձանագրումների ընդամենը
մի քանի օրինակ:
Այլ օրինակների
և մանրամասների ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումներով՝ Տարեկան հաղորդում Տարեկան զեկույց
Կոչ ենք
անում հրապարակային հայտարարություններ անելիս հիմք ընդունել ստույգ և հավաստի տեղեկատվություն՝
խուսափելով հանրությանը մոլորեցնելու իրավիճակներից։