Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային
ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին։
Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու
իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։
ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի
Մնացականյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները,
ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:
Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. աշակերտները բարձրացրել
են մի շարք հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային
ստորաբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ: