Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի
31-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների
ղեկավարների և աշխատակիցների, ինչպես նաև մարզային ստորաբաժանումների պատասխանատուների
մասնակցությամբ։
Քննարկվել են աշխատանքի լավարկմանը միտված հարցեր:
Հատուկ անդրադարձ է կատարվել Պաշտպանի թեժ գծի կառուցակարգերի սպասվելիք փոփոխություններին,
անձնական տվյալների պաշտպանության երաշխիքներին առնչվող բարեփոխումներին, դիմում-բողոքների
ուսումնասիրության արդյունավետության բարձրացմանը, այդ առումով սպասվելիք փոփոխություններին,
վարքագծի կանոնների և էթիկայի չափանիշների պահպանման կարևորությանը և այլ ոլորտներին
առնչվող գործող կառուցակարգերի կատարելագործմանը:
Պաշտպանը հանձնարարականներ է տվել և նախանշել աշխատանքի
առաջնահերթ ուղղությունները։