Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության կողմից
իրականացվող «Լավ քաղաքացի» հարթակի մասնակիցներին։
ՄԻՊ աշխատակազմի
Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը երիտասարդներին ներկայացրել
է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:
Հանդիպումը
կրել է հարցուպատասխանի ձևաչափ. մասնակիցները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը։
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական
հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
հանդիպումները կրում են շարունակական բնույթ: