Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային
օրվա առթիվ
«Սիրելի՛
երիտասարդներ,
Սրտանց
շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ:
Երիտասարդությունը
յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է։ Կրթված, նախաձեռնող, պատասխանատու
և գործուն երիտասարդը կարող է կարևոր դեր ունենալ մեր հասարակության զարգացման գործում։
Անհրաժեշտ է երաշխավորել երիտասարդների իրավունքների լիարժեք իրացումը՝ ստեղծելով արդար,
հավասար և ներառական պայմաններ։
Երիտասարդների
ներուժը պետք է լրջագույն ուշադրության արժանանա։ Նրանք պետք է ներգրավված լինեն որոշումների
կայացման գործընթացներում, ունենան մասնակցություն հանրային կյանքի բոլոր բնագավառներում։
Հայաստանի
Հանրապետությունում պետք է առավել հետևողականորեն խթանվի երիտասարդների ակտիվ մասնակցությունը
հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։
Որպես
Մարդու իրավունքների պաշտպան՝ առանձնահատուկ ուշադրությամբ եմ հետևում երիտասարդների
իրավունքներին վերաբերելի խնդիրներին։
Համոզված
եմ՝ մեր երկրի ապագան կառուցվելու է նաև կրթված, բարեխիղճ, աշխատասեր ու սկզբունքային
երիտասարդների ձեռքով»։